Թուրք-ադրբեջանական զորավարժությունները մտահոգել են ոչ միայն Իրանին և Հայաստանին, այլև Հունաստանին

Պարզվում է, «Եղբայրական բռունցք» համատեղ զորավարժությունները, որոնք անցկացվում են Ադրբեջանի և Թուրքիայի բանակների ստորաբաժանումների կողմից Բաքվում և Կասպից ծովի ափին՝ Իրանին սահմանակից շրջաններում, անհանգստություն են առաջացրել ոչ միայն Իրանի և Հայաստանի, այլև Հունաստանի համար: Ավելին, հունական լրատվամիջոցները մեծ ուշադրություն են դարձրել այս զորավարժություններին և ենթադրել, որ դրանց իրական նպատակը թուրք-ադրբեջանական բանակը Հունաստանի հետ պատերազմին պատրաստելն է:

Զորավարժությունների սցենարի համաձայն՝ դաշնակից ուժերը, ի թիվս այլ բաների, կիրառում էին ծովից զորքերի վայրէջք հակառակորդի վերահսկողության տակ գտնվող կղզիներում։ Հունական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանն ընդամենը 2-3 կղզի ունի Կասպից ծովում, և հետևաբար զորավարժությունների նպատակմ իրականում թուրքական բանակի հետ Էգեյան ծովի կղզիների համատեղ գրավմանը նախապատրաստելն է: Զորավարժություններում ադրբեջանական և թուրքական բանակի ստորաբաժանումները նմանակել են նաև ջրային արգելապատնեշի պարտադրումը։ Զորավարժությունների ընթացքում զինվորականները կառուցել են պոնտոնային կամուրջ և դրա վրայով տեղափոխել ծանր զինտեխնիկա։ Իրականում զորավարժությունների սցենարում ջրային արգելապատնեշի վրայով զորքերի ընդգրկումը պատասխան էր Իրանին, քանի որ որոշ ժամանակ առաջ Թեհրանը լայնածավալ զորավարժություններ անցկացրեց Ադրբեջանի սահմանների մոտ, մասնավորապես, իրանցի զինվորականները հատուկ ուշադրություն դարձրեցին՝ պոնտոնային կամրջի կառուցում և ռազմական տեխնիկայի տեղափոխում Արաքս գետով:

Բայց Աթենքում կասկածում են, որ զորավարժությունների այս դրվագն իրականում ուղղված է հենց իրենց դեմ։ Հունական լրատվամիջոցները պնդում են, որ ջրային արգելապատնեշի վրայով պոնտոնային կամրջի կառուցումը կարող է նախապատրաստություն լինել Հունաստանի և Թուրքիայի միջև Մերիչ գետն անցնելու համար: Հունական լրատվամիջոցները նշում են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված «Շուշիի միության» հռչակագիրը և հիշեցնում այդ երկու երկրների համատեղ մեսիջները այն մասին, որ իրենք ունեն երկու պետություն, սակայն մեկ ազգ են և ունեն մեկ միասնական բանակ: Հունական փորձագետները ավելի հեռուն են գնում եւ նշում են, որ Անկարայի եւ Աթենքի միջեւ հնարավոր պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը նույնպես կպայքարի հույների դեմ։ Այս դեպքում, եթե նույնիսկ Հունաստանին հաջողվի հրթիռային հարվածներով ոչնչացնել թուրքական ռազմաօդային բազաները, ապա Ադրբեջանի ինքնաթիռները վառելիք կհասցնեն Թուրքիա, ինչպես նաև կհարձակվեն Հունաստանի վրա:

Պետք է նշել, որ հունական փորձագետների մտահոգությունները անտեղի չեն, քանզի Շուշիի հռչակագրի համաձայն, թուրք-հոնական բախման դեպքում, Ադրբեջանը պարտավորվել է ռազմական աջակցություն ցույց տալ իր «մեծ եղբորը»: Մինջդեռ, հունական ռազմական դոկրտրինը մշակելիս, Աթենքը այս հանգամանքը հաշվի չեր առել, քանզի Շուշիի հռչակագիրը ընդամենը վերջերս էր կնքվել:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ թուրք-ադրբեջանական մերձեցումը կարող է մերձեցնել նաև այդ դաշինքից մտահոգություններ ունեցող երկրներին՝ Հայաստանին, Իրանին և Հունաստանին:

Մնում է այս ամենը կյանքի կոչել, քանզի առանձին գործելով հնարավոր չի լինի կանխել մեր երկրների առջև կանգնած վտանգները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

 

դիտվել է 308 անգամ
Լրահոս
«Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am