Երևան-Արմավիր երթուղու բիզնեսը պետական մակարդակով փորձում են խլել գործարարից

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևան-Արմավիր երթուղին շահագործող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն փաստի առաջ է կանգնել: Ընկերության ներկայացուցիչների պնդմամբ՝ արհեստական խոչընդոտներ է ստեղծվում իրենց համար, որպեսզի այս բիզնեսը տանեն սնանկության և տիրանան դրան: 2001 թվականին իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված այս ընկերությունը մի շարք երթուղիներ սպասարկելուց բացի, ուղևորափոխադրում է իրականացնում Երևան-Արմավիր ուղղությամբ: Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից ընկերության ավտոբուսներն ու միկրոավտոբուսները հասնում են Արմավիր քաղաքի ավտոկայան և հակառակ ուղղությամբ 10 րոպեն մեկ պարբերականությամբ վերադառնում են մայրաքաղաք: «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն հիմնադրել է Մուշեղ Խաչատրյանը, որի մահից հետո ընկերության կառավարումն իրականացնում է նրա դուստրը՝ Շուշան Խաչատրյանը: Ըստ ընկերության ներկայացուցիչ Արթուր Վարդանյանի, Երևան-Արմավիր երթուղով անցնում են Երևան-Արմավիր Մյասնիկյան, Երևան-Արմավիր-Բաղրամյան, Երևան-Արմավիր-Բաղրամյան-Շենիկ, Երևան-Արմավիր-Քարակերտ և Երևան-Մեծամոր երթուղիները: «Մյասնիկյան-Երևանը մեր գծի մեջ են դրել միտումնավոր: Գծում պետք է աշխատի մի մեքենա, աշխատում է մոտ 4-ը: Ամեն օր 5-6 անգամ երթուղի են դուրս գալիս: Մի մեքենան 2 անգամ պետք է գիծ դուրս գա: Այս երթուղու մեքենաներն իրենց վերջնագիծ չեն գնացել, չեն էլ կարող գնալ: Մյասնիկյանում այդքան բնակիչ չկա՝ դա մեկ և երկրորդ՝ ներմարզային երթուղին կա, սա կոնկրետ դրել են այս գծի մեջ, որն աշխատում է Երևան-Արմավիր երթուղով: Նույնը Բաղրամյան-Երևանը, Երևան-Շենիկը, Երևան-Արտենին է: Մենք դեմ չենք, որ փոխադրողները գործունեություն ծավալեն, բայց մեկնման և վերջնակետի պահպանմամբ պետք է դա լինի: Այդ ընկերությունները գալիս են Արմավիր և չեն գնում իրենց վերջնագիծ: Չվացուցակներում այդ ամենն ամրագրված է և կանոնակարգվում է նախարարի հրամանով: Տրանսպորտի տեսչությունը վերահսկում է այս ոլորտը, բայց իրական վերահսկողություն չի իրականացվում, այլ բոլորովին հակառակ իրավիճակն է ստեղծվում»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արմեն Վարդանյանը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից armtimes.com-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն իրականացնում է թիվ 206 ավտոբուսային և թիվ 207 միկրոավտոբուսային երթուղիների սպասարկումը (Երևան-Արմավիր և հակառակ ուղղությամբ): 206 երթուղու սպասարկման իրավունքը տրված է մինչև 2022 թվականը: Այս երթուղում շահագործվում է 4 փաստացի և 1 պահուստային ավտոբուս: 207 միկրոավտոբուսային երթուղում շահագործվում է 22 փաստացի և 5 պահուստային միկրոավտոբուս: 207 միկրոավտոբուսային երթին, ըստ նախարարության, 2017 թվականի հուլիսի 11-ին «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ին ժամանակավոր սպասարկման է տրվել, մինչդեռ տարիներ շարունակ այս ընկերությունն է սպասարկել Երևան-Արմավիր միկրոավտոբուսային երթուղին»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 215 անգամ
Լրահոս
Բանավեճ լրագրող Սյուզի Բադոյանի և Փաշինյանի միջև (video) Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Վրաստանում նոր պատրիարք են ընտրել Ձեզ ասեմ՝ Նիկոլն ուր է հետ գնալու․ Հայկ Նահապետյան (video) Հունգարիան չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա. Անիտա Օրբան Երևանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները. Հակոբ Բադալյան Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի Պուտինն ինչ է ասել Բելլա Քոչարյանին (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Ռոբերտ Քոչարյանը գիտե՞ք՝ ինչ ճանապարհ է անցել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Նոր Նորքի թաղապետարանի պաշտոնատար 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել #ՈՒՂԻՂ․ Տավուշեցիներն իրենց հարցերի լուծումն են ուզում Ռոբերտ Քոչարյանից (video) Վեդիում մանկապղծության գործով մեղադրվող երրորդ անձը կալանավորվել է Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Դու չե՛ս վճարել քո արածների գինը, դրա համար էլ գնում ես այս սարսափելի քայլերին․ Քոչարյանը՝ Նիկոլին (video) Մեր հողերը մի՛ տվեք, հերիք ա․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Ճամբարակում են Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Առու՛շ, բոյիդ հասնու՞մ է․ Անժելա Թովմասյան (video) «Ամո՛թ, դուք երեք պատերազմ բերողներ եք»․ կռիվ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (video) Ու՞ր է Սուրեն Պապիկյանի պատասխանն՝ Աննա Գրիգորյանին․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին (video) Թրամփը Չինաստան կայցելի ՔՊ-ի մասով դիմումը քննվում է Վանաձոր-Երևան ավտոճանապարհին բախվել են «GAZelle»-ը և «UAZ»-ը․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է Փաշինյանը հրաժարվել է մեկնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am