«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը մտել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ ստուգումների: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հստակ հրահանգներ է տվել Պետական վերահսկողության ծառայությանը՝ մանրազնին ուսումնասիրել կոնկրետ ոլորտներ: Տեղեկացանք, որ մի քանի ուղղություններով արդեն սկսվել են ստուգումները:
ՊՎԾ աշխատակիցները քրքրում են Հայաստանի պաշտպանական գերատեսչության փաստաթղթերը, ուսումնասիրում տարբեր պայմանագրեր, փոխանցումներ, որպեսզի հասկանան՝ նոր նախարարի օրոք որքան են փոխվել գերատեսչության գործունեությունը, գործող ավանդույթները, եղած բարքերը:
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դեմ սեփական թիմում խարդավանքներ են հյուսում, երբեմն կեղծ ինֆորմացիաներ տրամադրում Նիկոլ Փաշինյանին: Լուրեր կան, որ Սուրեն Պապիկյանի դեմ արշավի մի մասը կազմակերպում եւ կառավարում է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը>:
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը