Հյուսիսային Կորեայի հարվածը կարող է տանել պատերազմի. Պենտագոն
Reuters -ի փոխանցմամբ, ԱՄՆ-ի տարածքներին Հյուսիսային Կորեայի հրթիռային հարվածը կարող է հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը: «Եթե նրանք հարվածեն ԱՄՆ-ին, դա շատ արագ կարող է տանել ռազմական գործողությունների:ԱՄՆ-ն ակնթարթորեն կիմանա հյուսիսկորեական հրթիռի հետագծի մասին, եթե այն արձակվի Գուամի ուղղությամբ»,-ասել է Պենտագոնի ղեկավարը։
