Մուն Չժե Ինը խոստացել է կանխարգելել պատերազմը Կորեական թերակղզում
« Կորեական կղզում ռազմական գործողությունները անհնար են առանց Սեուլի համաձայնության, և «ցանկացած գնով» պետք է կանխարգելել պատերազմը: Կ առավարությունը ցանկացած գնով կկանխարգելի պատերազմը: Մենք պետք է խաղաղ ճանապարհով լուծենք հյուսիսկորեական միջուկային խնդիրը, անկախ նրանից՝ որքան վերելքներ և վայրէջքներ կլինեն »,- «Ռենհափ» գործակալության փոխանցմամբ հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը : «Կորեական թերակղզում ռազմական գործողությունների մասին որոշումը կարող է ընդունվել միայն Կորեայի Հանրապետության կողմից, և ոչ ոք չի կարող նման որոշում ընդունել առանց Կորեայի Հանրապետության համաձայնության»,- ընդգծել է Մունը: Միաժամանակ նա հայտարարել է, որ իր երկիրը «բաց է պահում դուռը երկխոսության համար»՝ հավաստիացնելով, որ իր կառավարությունը կներդնի դիվանագիտական ջանքեր Հյուսիսային Կորեայի միջուկային խնդիրը խաղաղ կարգավորելու համար:
