Թուրք-ադրբեջանական զորավարժությունները վերջապես սկսեց մտահոգել նաև Մոսկվային

Ադրբեջանում և Թուրքիայում, նույնիսկ չէին էլ թաքցնում, որ այս օրերի զորավարժությունների գլխավոր թիրախը Իրանն է, ով այս տարվա ընթացքում երկու անգամ նմանատիպ զորավարժություններ անցկացրեց Ադրբեջանի սահմանի մոտ:

Ավելին, Բաքվում անընդհատ նշում էին, որ մտադիր չեն թշնամական քայլեր կատարել Թեհրանի հանդեպ, եթե վերջինս նույնպես թշնամաբար տրամադրված չլինի Բաքվի հանդեպ:

Սակայն այն ժամանակահատվածը, երբ Թուրքիան ու Ադրբեջանը անցկացնում են իրենց զորավարժությունները Իրանի սահմանի մոտ, սկսել է մտահոգել նաև Մոսկվային: Բանն այն է, որ հենց այս օրերին են ընթանում Իրանում ներքին գործընթացներ, որոնք Մոսկվան և Թեհրանը համարում են դրսից թելադրված: Եվ հենց դրա համար Մոսկվան արագ փորձեց լիցքաթափել Բաքվի և Թեհրանի միջև առաջացած լարվածությունը:

Իրանի ԱԳ նախարարի այցից հետո Մոսկվա, նա այցելեց նաև Բաքու և կարծես թե դրանից հետո այդ երկու երկրների հարաբերությունները սկսվեցին բարելավել:

Սակայն զարմանալիորեն վերջին ժամանակներս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բառապաշարում կրկին առաջ եկան հակաիրանական մեսիջներ: Սկզբից նա կշտամբեց Թեհրանին, թե իբր հարիր չէ, որ մահմեդական Իրանը աջակցում է Հայաստանին, այլ ոչ մահմեդական Ադրբեջանին, հետո սկսեց խոսել այն մասին, թե իբր Իրանի 40 մլն-անոց ադրբեջանցիները զրկված են տարրական իրավունքներից, թե իբր նրանց արգելվում է կրթություն ստանալ մայրեի լեզվով և դա այն դեպքում, երբ այսօր Իրանում գործում է ավելի քան 130 լրատվամիջոց ադրբեջաներեն լեզվով:

Հատկապես Մոսկվայի նախաձեռնությունից հետո, երբ Ալիևը կրկին սկսեց օգտագործել հակաիրանական ձևակերպումները, Մոսկվայում և Թեհրանում սկսեցին կասկածել, որ Ալիևին «դրսից են» հրահրում Իրանի դեմ հոխորտալ: Իսկ այս վերջին թուրք-ադրբեջանական զինավարժություններն արդեն բոլոր կասկածները փարատեցին այն մասին, թե ինչ է իրականում պատրաստվում Իրանի շուրջ:

Եվ ինչքան էլ զարմանալի թվա, բայց հակաիրանական գործողություններից առաջ, նախ Թուրքիան և Ադրբեջանը պիտի «լուծեն», այսպես կոչված, «Զանգեզուրյան» թնջուկը: Քանզի առանց դրա լայնամասշտաբ ռազմական գործողություններ անցկացնելու Իրանի դեմ կլինի ոչ արդյունավետ:

Ահա թե ինչու Անկարայում և Բաքվում բոլոր միջազգային հարթակներում այն միտքն են փորձում առաջ տանել, թե «...առանց զանգեզուրյան միջանցքի բացման տարածաշրջանում խաղաղություն հաստատել հնարավոր չէ...»։ Եթե այս միտքը թարգմանենք աշխարհաքաղաքական կենտրոններին ուղղված մեսիջին, ապա կստացվի հետևյալ բանաձևը, եթե Արևումտքը ուզում է, որ Իրանի հարցը լուծվի, օգտագործելով նաև այդ երկրում առկա ադրբեջանական գործոնը, ապա առանց Բաքվի և Անկարայի գործուն միջնորդության դա չի հաջողվի: Վկա, Իրանի պատմության փորձն է ցույց տվել, այն է մինչև այդ երկրի հյուսիս դրսից զորքեր չեն մտել, այդ երկրում ադրբեջանական անջատողականությունը չի աշխատել:

Իսկ որպեսզի թուրք-ադրբեջանական միջամտությունը հաջող լինի, ապա միջազգային հանրությունը պիտի համաձայնվի, որ Հայաստանի հարավային մասը անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ:

Այս ամենն այնքան տեսանելի է, որ վերջապես տեսանելի դարձավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ լավ հարաբերություններ ունեցող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար: Վերջին թուրք-ադրբեջանական զինավարժությունները վերջապես սկսեց մտահոգել նաև Մոսկվային, որտեղից արձագանքը չուշացավ: Իհարկե, սկզբում դա երևում է ռուս վերլուծաբանների մեսիջներում, սակայն ակնհայտ է, որ ինչ որ պահի այս գործընթացին կարող է միանալ պաշտոնական Մոսկվան:

Վերջինիս համար տեսանելի է դառնում, որ Արևմուտքը հենց այս տարածաշրջանից է փորձում բացել, այսպես կոչված, «երկրորդ ճակատը», որի մասին վերջին ժամանակներս շատ են խոսում թե Ռուսաստանում, և թե Արևմուտքում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

 

դիտվել է 2064 անգամ
Լրահոս
Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am