Ալեն Սիմոնյանը հաստատեց Լավրովի ասածներն ու Փաշինյանի արածները

Իշխանական համակարգից վերջապես արձագանքեցին ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Լավրովը, անդրադառնալով Ղարաբաղյան խնդրին, երկու տարբեր առիթներով ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում համաձայնել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում տեսնել։ Լավրովն, ըստ այդմ, պատասխանել էր Փաշինյանի այն գեղցիական շուստրիությանը, թե բա կողմ եմ Ղարաբաղի հարցի վերջնական լուծումը հետագային թողնելու ռուսական տարբերակին։

Լավրովն իր հայտարարությամբ ցույց տվեց, որ իրենք չեն կարող ու նաև չեն ուզում հայերից ավելի հայ լինել, և եթե Փաշինյանը արևմտյան հարթակում ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս (այս մասին Աստանայում հայտարարեց նաև Ալիևը և հակադարձման չարժանացավ Նիկոլի կողմից), ապա առնվազն երեսպաշտություն է պահանջել, որպեսզի Մոսկվան համոզի Բաքվին՝ Ղարաբաղի հարցի վերջնական լուծումը թողնել հետոյին։

Մոսկվայի ցանկացած առաջարկ հանդիպում է Ալիևի այն պնդմանը, որ Նիկոլը հանձնել է Ղարաբաղը և ռուսները թող չխանգարեն իրենց։ Պատահական չէ, որ Ադրբեջանի խորհրդարանում արդեն տեսակետ է հնչում, որ Ալիևը, Էրդողանը և Փաշինյանը պետք է առանց միջնորդների հանդիպեն։ Ուզում են ասել, որ Նիկոլին արդեն սեփականաշնորհել են և թող ռուսներն իրենց չխանգարեն։ Ինչևէ։

Նիկոլենք մի քանի օր անարձագանք էին թողել Լավրովի հայտարարությունը, սակայն այսօր այդ լռության ուխտը խախտվեց։ Խախտողը Հայաստանի համար հույժ կարևոր առաքելությամբ Կատար մեկնած ու աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ալեն Սիմոնյանն էր։

Անդրադառնալով Պրահայում տեղի ունեցած քառակողմ՝ Փաշինյան, Մակրոն, Միշել, Ալիև, հանդիպման արդյունքում հնչած հայտարարությանը՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ այդ հայտարարությամբ Արցախը որևէ պարագայում չի թողնվում գործընթացից դուրս և այնտեղ կա նախատեսված ձևաչափ, որտեղ Արցախը և Ադրբեջանը պետք է ունենան երկխոսություն։

Ալենի ասածը «թարգմանաբար» նշանակում է, որ Հայաստանը ձեռքերը լվանում է Արցախից և թող ղարաբաղցիները Բաքվի հետ երկխոսության միջոցով իրենց հարցերը լուծեն։ Սա Ալիևի ասածների մեջ է տեղավորվում։ Ալիևն էլ է ասում, որ ես ղարաբաղցիների հետ կխոսեմ Ադրբեջանի ներքին օրենսդրության շրջանակներում, քանզի ղարաբաղցիներին համարում եմ Ադրբեջանի քաղաքացիներ։

Ուշադրությու՛ն դարձրեք, Ալենը չի հերքում Լավրովի ասածները, որ Նիկոլը համաձայնել է Ղարաբաղը տեսնել Ադրբեջանի կազմում։ Ավելի ճիշտ՝ Ալենը հաստատում է Լավրովի ասածները և Նիկոլի արածները։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 653 անգամ
Լրահոս
Մենք ակնկալում ենք ամրապնդել տնտեսական կապերը, խթանել ամերիկյան ներդրումները Հայաստանում․ Ռուբիո Մեր պայքարը շարունակվում է, հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛․ ՀՅԴ Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է Արտակարգ դեպք․ «Իջևան» ԲԿ-ում պտուղը ծնվել է մահացած Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ և անվտանգ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» ԱԺ-ն չի կարող օրենքով վերացնել եկեղեցու՝ սահմանադրությամբ և միջազգային իրավունքով պաշտպանվող ինքնավարությունը Թրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Մերցը քրիստոնյա-դեմոկրատների հաղթանակը աղետ է անվանել Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր «Արա՛ էլի, ներվայնացրեցիք». լարված իրավիճակ Եռաբլուրում․ Սասուն Միքայելյանի նյարդերը տեղի տվեցին (video) «Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Վրաստանում տարանցիկ բեռնափոխադրումները 2018-2025թթ․ աճել են 109%-ով. PMC Research «Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել​ Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Փաշինյանն ինքն է խոստովանում՝ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլենց խրախճանքը ժանտախտի ժամանակ․ հայ ժողովրդի արյան գինը․ Հայկ Նահապետյան (video) Թրամփը պատրաստ է Նյու Յորքում հանդիպել Փեզեշքիանի հետ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թէ «ամեն ինչից» ու ոչնչից․ Ն․ Կարապետյան Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը ՀՅԴ համամասնական ցուցակը Արտաշատի ՏԻՄ ընտրություններում կգլխավորի Գերասիմ Վարդանյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am