ՔՊ-ական պատգամավորների նոր նախագծով արգելվում է ատել թշնամուն և խտրական վերաբերմունք դրսևորել

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի չորս ՔՊ-ական պատգամավոր՝ Ադրանիկ Քոչարյանը, Քրիստինե Պողոսյանը, Արմեն Խաչատրյանն ու Վիլեն Գաբրիելյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին խնդրել են՝ օրենքով սահմանված կարգով շրջանառության մեջ դնել իրենց հեղինակած «Ռազմամարզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։

Որպես հիմնական զեկուցող՝ հանդես է գալիս «Նավակ ճոճողը»՝ Վիլեն Գաբրիելյանը։ «Ռազմամարզական գործունեության մասին» օրենքի փոփոխությամբ ՔՊ-ականները որոշել են «կարգավորել» ռազմամարզական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին, որոնցից է, օրինակ, ՈՄԱ-ն («Ողջ մնալու արվեստը» հասարակական կազմակերպությունը)։ Բայց դրա տակ հստակ քաղաքական մեսիջներ են դրել ու նպատակ ունեն տոտալ իշխանական վերահսկողության տակ պահել նրանց։

Օրինագծի հեղինակները նախ որոշել են, որ օրենքի չորրորդ գլխում պետք է ստեղծվի ռազմամարզական կազմակերպությունների միություն․ «Ռազմամարզական կազմակերպությունների միությունը սույն օրենքի ուժով ստեղծված հասարակական կազմակերպություն է, որին օրենքի ուժի մեջ մտնելու պահին անդամակցում է փաստացի ռազմամարզական գործունեություն իրականացնող առնվազն երեք հասարակական կազմակերպություն, եւ որը ծավալում է շուրջ ութամսյա գործունեություն»: Եվ այս միության կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդը։

Ընդ որում, Հայաստանում կարող է լինել մեկ ռազմամարզական կազմակերպությունների միություն, այսինքն՝ այս միությունը մոնոպոլ դիրք է ունենալու։

Բայց ավելի ուշագրավ են ռազմամարզական կազմակերպության անդամին վերագրվող պարտականություններն ու արգելող կետերը։ Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանվում է.

Ռազմամարզական կազմակերպության անդամին արգելվում է՝

1) ռազմամարզական կազմակերպության ներսում զբաղվել որեւէ կուսակցության քարոզչությամբ կամ հակաքարոզչությամբ

2) հրապարակայնորեն կամ ռազմամարզական կազմակերպության ներսում արտահայտել կամ տարածել ատելության կամ ռասայական խտրականության խոսք կամ վերաբերմունք:

Սա ոչ այլ ինչ է, քան թշնամուն ուղղված բացասական դրսեւորումները՝ ատելությունը, մերժումը, վրեժի զգացումն, արգելելու փորձ։ ՔՊ-ականներն այս «անմեղ» պահանջով փաստացի արգելում են ռազմամարզական կազմակերպության անդամներին որեւէ թթու խոսք ասել, ատելության, թշնամանքի որեւէ արտահայտմամբ հանդես գալ հայ ժողովրդի թշնամիների, մասնավորապես՝ ադրբեջանցիների, թուրքերի դեմ։

Այսինքն՝ կազմակերպությունը ստեղծվում է հենց թշնամուն ոչնչացնելու, նրանից պաշտպանվելու, նրան հաղթելու գաղափարական հենքի վրա, մինչդեռ այդ կազմակերպության անդամներին, ըստ էության, պարտադրում են «սիրել թշնամուն»։ Ասել կուզի՝ որեւէ հակաադրբեջանական, հակաթուրքական քարոզ չանել այդ կազմակերպության հավաքների ժամանակ։

Սա նշանակում է, որ ռազմամարզական կազմակերպության անդամներին սովորեցնելու են՝ ինչպես օգտվել զենքից, որը, բնականաբար, թշնամու դեմ կիրառելու համար է, ո՛չ յուրայինի, բայց արգելելու են այդ զենքով կրակել թշնամու վրա։ Սա այս իշխանությունների կեղծ խաղաղասիրական օրակարգին ուղղված հերթական քայլն է։ Մեր արտաքին թշնամին ամեն օր մեզ սպառնում է բնաջնջել, Ադրբեջանում մինչ օրս շարունակում են, դպրոցական կրտսեր տարիքից սկսած, բնակչության մեջ ատելություն ու թշնամանք սերմանել հայերի հանդեպ, իսկ մենք, ավելի ճիշտ՝ մեր «ներքին թշնամիները», քարոզում ենք «սիրել արտաքին թշնամուն» եւ հանկարծ ատելություն չտածել նրա հանդեպ։

Ի դեպ, եթե խոսքը ռասայական, ազգային խտրականության, ազգամիջյան թշնամանք տարածելու մասին է, ապա Քրեական օրենսգրքում համապատասխան հոդվածներն անհիշելի ժամանակներից կան, եւ դրանք ոչ ոք չի վերացրել։ Բայց պատերազմների ու հարեւանների նկատմամբ ագրեսիայի, գերիներին խոշտանգելու եւ կին զինծառայողներին մասնատելու դեպքերի ֆոնին դրանց մասին հիշելը եւ ինչ-որ ՀԿ-ի կանոնադրության մասին դա շեշտելը կա՛մ ապուշություն, կա՛մ դավաճանության հետեւանք է։ Նույնն է, որ հիմա Ուկրաինայում քարոզեին ռուսների նկատմամբ ատելություն չտարածել, իսկ Ռուսաստանում պատժեին ուկրաինացի զինվորներին սպանող ռուս զինծառայողներին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 482 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ է Նոր Հաճնում Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի Ցեխ շպրտելով սրբությունը չեն նսեմացնում. ընդամենը բացահայտում են սեփական հոգևոր դատարկությունը ԱՄՆ-ն պետք է փոխի մոտեցումը. Իրանի ԱԳՆ Սլովակիան հավանություն չի տա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթին. Ֆիցո ՄԻԵԴ-ը «Էլեկտրիկ Երևանի» գործով ՀՀ-ի դեմ վճիռ է կայացրել․ 3 անձի ազատության իրավունք խախտվել է․ Հետք Այսօր ԿԸՀ-ն առաջադրման փաստաթղթեր չի ստացել Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջը «Սարսափելի բան է լինելու․ Ալիևը սադրանք է անելու, զորք մտցնի․․․»․ Դերենիկ Մալխասյան (video) Նիկո՛լ, Պուտինը, որ սկսի պատժել, գիտե՞ս՝ ոնց ես «լացելու»․ Դերենիկ Մալխասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am