Թոշակը նախատեսված է բարձրացնել այն մակարդակի, որ ապահովի նվազագույն սպառողական զամբյուղն ու այլ հիմնական պահանջմունքները․ սոցապ փոխնախարար

«Հրապարակ» թերթը գրում է․ «Այս շաբաթ ԱԺ-ն ընդունեց նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին օրինագիծ։ Այն զեկուցում էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։ Համաձայն այդ նախագծի՝ 2023 թվականից նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամի փոխարեն կդառնա 75 հազար։ Սարգսյանին հիշեցրինք, որ ընդդիմությունն առաջարկում էր նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնել, որին դեմ էր իշխող մեծամասնությունը, հետո իջեցրին շեմը՝ 86 հազար, որը դարձյալ մերժվեց։ Ինչո՞ւ որոշվեց 75 հազար դարձնել, ո՞րն է հիմնավորումը։

«Հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, նաեւ մակրոտնտեսական ցուցանիշները, ու էդ ամբողջը համադրելով, վերլուծելով եւ մոդելավորելով՝ հաշվարկել ենք 75 հազար դրամ»,- ասաց փոխնախարարը` նշելով, որ սա պետբյուջեի բեռը կավելացնի մոտ 15 մլրդ դրամով։ Մեկ այլ նախագծով էլ առաջարկվում է ավելացնել բազային աշխատավարձի չափը, որի հիման վրա, ըստ գործակիցների, հաշվարկվում են պետական պաշտոնյաների աշխատավարձերը։ Այսինքն՝ բոլոր պետական պաշտոնյաների աշխատավարձը եւս կբարձրանա, այն էլ՝ էականորեն։

- Երբ քաղաքացին տեսնում է, որ իր աշխատավարձն ու թոշակը բարձրանում են ընդամենը մի քանի հազարով, իսկ պետական բարձրաստիճան պաշտոնյայինը՝ հարյուր հազարներով, նրա մոտ անարդարության զգացում է առաջանում։

- Տեսեք, մի թոշակի բարձրացումը՝ 3 հազար դրամը, եթե բազմապատկենք 500 հազար շահառուով, միլիարդներ է ստացվում։ Բնական է՝ այս մի քայլով չի սահմանափակվում, նախատեսվում են փուլային բարձրացումներ։ Ինչ վերաբերում է պետական պաշտոնյաների աշխատավարձի բարձրացմանը, ապա լուրջ փոփոխություն չի նախատեսվում, այսինքն՝ նույն տրամաբանական չափերի մեջ է։

- Այդ հաշվարկը կարող են անել տնտեսագետները՝ 3 հազարը բազմապատկեն թոշակառուների քանակով ու ասեն՝ մեծ բեռ է ավելանում բյուջեի վրա, թոշակառուն նայում է իր թոշակի չափին ու հասկանում, որ այն ավելացել է ընդամենը 3 հազարով, իսկ պաշտոնյաների 800 հազարը դարձել է 1 մլն։

- Եկեք էսպես նայենք․ իրականում բոլորը համաչափ, տրամաբանորեն բարձրացվում են՝ ելնելով իրավիճակից, գնահատելով սոցիալ-տնտեսական վիճակը եւ այլն։ Թոշակն էլ նախատեսված է, որ բարձրացնեն էն մակարդակի, որ ապահովի նվազագույն սպառողական զամբյուղն ու այլ հիմնական պահանջմունքները։

- Հիմա ինչպե՞ս է 3 հազար դրամ ավելացած թոշակն ապահովելու մարդկանց նվազագույն սպառողական զամբյուղը՝ այս գնաճի ֆոնին։

- Դրա համար ի սկզբանե ասացի, որ փուլային է էս ամեն ինչը տեղի ունենալու, նույն թոշակների դեպքում էլի բարձրացում է նախատեսվում։ Քննարկում ենք, թե որ փուլում որքան է բարձրանալու, եւ ում մոտ՝ ըստ առաջնահերթության։

- Իսկ ճիշտ չէ՞ր լինի, որ սոցիալական դժգոհությունը մեղմելու համար ցածր շերտերի թոշակն ու աշխատավարձը հիմա բարձրացնեիք, իսկ պաշտոնյաներինը, այդ թվում՝ դատավոր-դատախազներինը՝ հետո։ Իրենք իրենց 1 մլն դրամ աշխատավարձով էլ «յոլա կգնան»։

- Եկեք ուրիշի փոխարեն չգնահատեմ, բայց եթե ուշադրություն դարձնենք, ապա առաջին հերթին այս տարվա ընթացքում բարձրացվեցին թոշակներն ու սոցիալական վճարները, ու նախատեսվում է մյուս տարվանից էլի թոշակները բարձրացնել։

- Եթե հերթականությունը նկատի ունեք, ի՞նչ տարբերություն՝ մի ամիս առաջ թոշակներն եք բարձրացրել, մի ամիս հետո՝ պաշտոնյաների աշխատավարձը։

- Փուլային բաժանում է տեղի ունենում՝ էս փուլում սա ենք կարողանում անել, անում ենք սա, հաջորդ փուլում սա ենք կարողանալու անել, դա ենք անելու։

- Միեւնույն է, պաշտոնյաների աշխատավարձը կառավարությունը ավելի պատրաստակամ ու հեշտությամբ է բարձրացնում։

- Չէի ասի, թյուր կարծիք է, իրականում։

- Թյուր կարծիք չէ, որովհետեւ այս իշխանությունը հենց եկավ, հաջորդ տարի գաղտնի որոշմամբ սկսեց պարգեւավճարներ տալ նախարարներին՝ նրանց աշխատավարձը դարձնելով մոտ 1.5 միլիոն։

- Մեկուկե՞ս․․․

- Դե, Դուք նախարար չեք, դրա համար այդքան չեք ստանում։

- Ես նախարար չեմ ու ստանում եմ էնքան, ինչքան որ ստացել եմ մինչեւ այդ, այսինքն՝ շարունակում եմ նույն չափով ստանալ։

- Ձեր աշխատավարձը, օրինակ, բավականացնո՞ւմ է Հայաստանում, այսպիսի գնաճի պայմաններում նորմալ ապրելուն։

- Նորմալ ապրելը հասկանալու սուբյեկտիվ ընկալում կա։ Եթե նվազագույն զամբյուղով ենք չափում, ապա, այո, կարող է բավարարել՝ հաշվի առնելով, որ իմ ընտանիքում ոչ միայն ես եմ աշխատում, նաեւ կինս է աշխատում։ Երկուսս էլ աշխատում ենք տարբեր բնագավառներում, ու մեր երկուսի եկամուտն ինչ-որ չափով բավարարում է։

- Իսկ ի՞նչ անեն այն քաղաքացիները, ովքեր նվազագույն աշխատավարձի կամ թոշակի մեկ աղբյուր ունեն, տանն էլ, օրինակ, հիվանդ մարդ կա, ու պետք է այդ գումարով նրան խնամեն, իսկ պետությունն էլ սոցիալական երաշխիքներ չի ապահովում, ինչպես ապահովում է պաշտոնյաների համար։

- Եկեք «չի ապահովում» բառը չօգտագործենք, հա՝ կարող է մի քիչ նվազ կամ մի քիչ շատի տարբերություն լինել, բայց, բոլոր դեպքերում, պետությունը փորձում է համաչափ բարձրացնել, ամեն ինչ իր տրամաբանությունն ունի։ Բնական է՝ ոչ մեկը չի անտեսում, չկա էդպիսի մոտեցում, որ էս մի թիրախը մեզ համար առաջնային է, էն մյուսը՝ երկրորդական։

- Երբ Նիկոլ Փաշինյանը գալիս էր իշխանության, խոստանում էր, որ ծառայելու է ժողովրդին ու առաջինը ժողովրդի համար է մտածելու, ոչ թե իր ու շրջապատի։ Ու մարդիկ էլ հավատում էին, որ իսկապես մի խոնարհ ծառայի են բերում իշխանության, ով անգամ առանց աշխատավարձի է պատրաստ աշխատել։ Բայց ստացվեց հակառակը։

- Եկեք կտրուկ մոտեցում չցուցաբերենք՝ ծառայել-չծառայելու մասով չեմ կարծում, որ որեւէ թիմից որեւէ մեկը չի ծառայում կամ պատշաճ չի կատարում իր գործառույթները։ Դա հանգիստ կարող եմ ասել, որովհետեւ բոլորն իրենց աշխատանքներն իրականացնում են, գոնե մեր ոլորտում, ինչ ես տեսնում եմ, բավականին ծավալուն աշխատանքներ են իրականացվում։ Ես չեմ տեսնում, համենայնդեպս, որ այն խոստումը, որը տրվել է, դա չի իրականացվում։

- Ծառայելո՞ւ խոստումը։ Բայց չեն ասել, չէ՞, որ մինչեւ շատ բարձր աշխատավարձ չստանանք, չենք ծառայի։ Ասել են՝ կգան ու կծառայեն առանց ֆինանսական բարելավումների։ Եկան, ու պարզվեց՝ ծառայելու համար պարտադիր լավ կաբինետ, թանկ կոստյում, լավ մեքենաներ, բարձր աշխատավարձ, հետաքրքիր գործուղումներ են պետք։

- Եկեք ես իմ օրինակը բերեմ՝ ես չունեմ ծառայողական մեքենա, ունենք հերթապահ սպասարկող մեքենաներ, որոնք միայն ի պաշտոնե որեւէ տեղ գնալու համար են։

- Դե, Ձեր բախտը չի բերել՝ Դուք նախարար չեք։

- Կապ չունի։ Շատ բան հիմա չի ասվում, բայց, իրականում, շատ բան արվում է։ Չկան շաբաթ-կիրակի հանգստյան օրեր, որովհետեւ աշխատանքի ծավալը բավականին մեծ է, որ իրականացնում ենք»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 1062 անգամ
Լրահոս
Լու՞րջ ես ասում, Աննա՛․․․ խեղճ կին է խաղում․ Մանուել Մանուկյան (video) Ռուզաննա Խաչատրյանին վերաբերող գործը մուտք է եղել դատարան․ մեղադրանք է առաջարդվել նաև նրա 2 ազգականի Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի հետ սահման տանող ճանապարհի մի մասը Արտակարգ իրավիճակ՝ Նիգավան-Սպիտակ ճանապարհին․ 100-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել #ՀԻՄԱ․ «Աննա՛, Նիկո՛լ, դե հիմա լսեք՝ ինչ եմ ասում ձեր բաժանության մասին»․ Աննա Այվազյան (video) Հիմա լսե՛ք՝ բանակում մահերի մասին ինչ են թաքցնում․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ես Աննային ամուսնության առաջարկ եմ անում, ասեմ ինչու․ Վահե Մովսիսյան (video) Նիկո՛լ, Աննա՛, ձեր «Կասանդրա»-ով չլացացնե՛ք․ Հենրիխ Դանիելյան (video) «Ինչպես փոխնախարարը լղոզեց 3 ամիս առաջ Փաշինյանի՝ թոշակառուների մասին հայտարարությունը» (video) Ես ձեզ ասում եմ՝ սա Նիկոլի ժուլիկություններից է․ Սերժ Սարգսյան (video) «Նիկո՛լ, ստում ես․․․ թոշակառունե՛ր, ձեր թոշակը Նիկոլը կարող էր բարձրացնել 30 հազար դրամով» (video) Այո՛, տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյան (video) ԱՄՆ-ն և Ուկրաինան Ժնևում քննարկել են տնտեսությունը և անվտանգության երաշխիքները Առինջի բնակիչը ահազանգել է․կոտրել են տան պատուհանը, գողացել 9 հազար դոլար․ երկու անձ կալանավորվել է Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ ռшզմական գործողության ավարտի մասին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ արտաքին քաղաքականության նկատմամբ օրենսդրական խիստ վերահսկողության անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ Աննա՛, չփորձես խաբել․ գիտենք՝ ուր ես գնում․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Մենք չպիտի դառնանք աշխարհում առաջին ազգը, ով պետականորեն կընդունի դավաճան Հուդային որպես «նոր բարոյականության» նշաձող. Աշոտյան Նիկոլի էշ խելքից ենք մենք աղքատ, թող մեր վրա չքցի․ հարցում` Ապարանում (video) Դադարեցրե՛ք այս քրեական հետապնդումը․ Սեյրան Օհանյան (video) «Ցեղասպանությունից մազապուրծ 800 հազար հայեր վերադառնալու են Սումգայիթ, Բաքու»․ պահեստազորի գնդապետ (video) Հերիք է ամեն անգամ նիկոլի արածի մեջ ինչ-որ հանճարեղ կոմբինացիաներ փնտրել 8 տարի չարիք բերած զույգը նոր խաղ է սկսում Հայաստանի, հայ ժողովրդի ու հայոց քաղաքակրթության դեմ ԲԴԽ-ին կոչ ենք անում հետևողական լինել և հատկապես դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծ. Դատավորների միություն Խորտակվող նավը ժամանակին լքելը ոչ թե դավաճանություն է, այլ սթափ մտածողություն. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am