Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը օգոստոսի 15-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար։ Հիշեցնենք, որ երեկ՝ ժ. 16.00-ից այն փակվել էր՝ սողանքի վտանգի պատճառով։
