Իշխանության «բարեփոխումների» ու նախաձեռնությունների մութ անկյունները

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները չորս տարուց ավելի է, ինչ իշխանության են, բայց նրանց կողմից իրականացված համարյա բոլոր նախաձեռնությունները, կամ, ինչպես իրենք են սիրում ասել, «բարեփոխումները», շատ մեղմ ասած, տարակուսանքի տեղիք են տալիս։ Խոսքը միայն գլոբալ ձախողումների մասին չէ, այլ նույնիսկ միջանկյալ, արտաքուստ երկրորդական հարցերի: Այդ նախաձեռնություններն իրենց տեսակով կարելի է բաժանել մի քանի խմբի։ Առաջինը անհասկացողությունն է, երբ «բարեփոխումների» շրջանակներում իշխանությունները փորձել են նոր օրինագծերով կամ օրենսդրական փոփոխություններով հանդես գալ, բայց կա՛մ չեն հասկացել, թե ինչ վտանգավոր հետևանքներ է դա ունենալու, կա՛մ պարզապես ինչ-որ բան են արել «գալչկայի» համար։

Իսկ ժամանակի ընթացքում պարզվել է, որ այդ նախաձեռնությունները ոչ միայն կտրված են իրականությունից, այլև ընդհանրապես չեն աշխատում և որևէ հարց չեն լուծում, ավելին՝ հաճախ պարզապես վնաս են պատճառում։ Մյուս կողմից էլ՝ բազմաթիվ իշխանական նախաձեռնություններում նկատելի են հովանավորչություն, կոռուպցիոն ռիսկեր, ԽԾԲ-ի տարբեր սխեմաներ, այսինքն՝ երբ փորձում են այս կամ այն օրենքը, որոշումը փոխել, որպեսզի հարմարեցնեն նեղ քաղաքական կամ անձնական շահերին ու նպատակներին։ Վերջապես՝ գործող իշխանություններն այնպիսի օրենսդրական նախաձեռնություններ են կյանքի կոչում, որոնք նախկինում հենց իրենք են սուր քննադատության ենթարկում, և նույնիսկ նախկին իշխանություններն էին դժվարանում դրանք կյանքի կոչել։ Օրինակ՝ Փաշինյանը ժամանակին խստորեն քննադատում էր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման փորձը, անգամ կոչ էր անում ընդվզել և հրաժարվել այդ գումարները վճարելուց, բայց դա չխանգարեց, որ հենց իր օրոք այն ամբողջովին ուժի մեջ մտնի։

Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ իշխանությունները հենց իրենց թիմի մենթալիտետին յուրահատուկ օրենսդրական նախագծերով են հանդես եկել, սակայն հետագայում պարզվում է, որ այդ օրենքներն ընդհանրապես չեն գործում։ Օրինակ՝ նրանք հանրությանը ներկայացան «հանճարեղ» նախաձեռնությամբ, թե քաղաքացիներն անձամբ կարող են տեսանկարահանել և արձանագրել ճանապարհային կանոնների խախտումները: Ավելին, մեծադղորդ «հիմքեր» էին նշվում, թե այդպիսով խախտումների քանակը կնվազի։ Սակայն տևական ժամանակ է անցել, ու փորձը ցույց է տալիս, որ «նկարող» քաղաքացիների թիվը չափազանց քիչ է, կարելի է նույնիսկ ասել՝ զրոյին մոտ, ուղարկվածների մեծ մասն էլ դժվար է վարչական իրավախախտում որակել, մի խոսքվ՝ նշված նախաձեռնությունն ուղղակի իմաստազուրկ էր։

Բացի դրանից, հետաքրքրական է, որ այնպիսի պայմաններում, երբ իշխանությունները քաղաքական դաշտ ներմուծեցին վիրավորանքի, հայհոյանքի ու թշնամանքի ծայրահեղ դրսևորումները, միևնույն ժամանակ իրենք նախաձեռնեցին վիրավորանքի քրեականացումը ու այդպիսով օրենքը դարձրեցին քաղաքական գործիք բացառապես ընդդիմադիրներին ճնշելու ու տուգանելու համար, մինչդեռ երկրում իրական հանցավորության դեմ պայքարի համար քայլեր չէին ձեռնարկվում։

Իսկ երբ հանրային շրջանակներում, նաև իրավաբանների ու միջազգային կառույցների կողմից աճեց դժգոհությունը վիրավորանքի քրեականացման մասին օրենքի կիրառման կապակցությամբ, իշխանությունները ստիպված էին նորից ապաքրեականացնել վիրավորանքը։ Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ իշխանություններն, իրենց անձնական և խմբակային շահերից ելնելով, իրավիճակի բարելավման «ազնիվ» նպատակների անվան տակ են որոշակի նախաձեռնություններով հանդես գալիս, բայց հետո պարզվում է, որ իրավիճակը ոչ միայն չի բարելավվում, այլև վատթարանում է։ Օրինակ՝ խաղամոլության դեմ պայքարի շրջանակներում կառավարությունը «խաչակրաց արշավանք» սկսեց։ Ու ոլորտի իրական կարգավորման համար, առանց փորձագետների կարծիքը լսելու, իշխանություններն անմիջապես սկսեցին իրականացնել այն, ինչ փչում է իրենց խելքին։ Ու տարեսկզբին կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովը փոփոխություն կատարեց «Գովազդի մասին» օրենքում և նախ՝ մասնակի, իսկ սեպտեմբերից՝ ամբողջությամբ արգելեց շահումով խաղերի՝ հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներով ու համացանցով իրականացվող գովազդը։

Բայց գովազդն արգելելով՝ խաղամոլությունը չսահմանափակեցին, ավելին՝ խաղամոլությունն ավելի աճեց։ Միայն այս տարվա՝ 2022-ի 9 ամիսների տվյալներով, խաղադրույքների ծավալը արդեն իսկ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը՝ կազմելով 4,3 տրիլիոն դրամ գումար, և ունի աճի միտումներ՝ պայմանավորված ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի վրա կատարվող խաղադրույքներով։ Ընդհանրապես, այս իշխանության օրոք խաղադրույքների քանակն աճել է մոտ չորս անգամ: Կարելի է պատկերացնել, թե խաղադրույքների արդյունքում ինչքան մարդիկ են հայտնվել կախվածության մեջ, ազարտի մեջ ընկել, կանգնել հոգեբանական ու ֆինանսական խնդիրների առաջ և ուղղակի կորցրել ունեցվածքը՝ հայտնվելով ծայրահեղ աղքատության մեջ կամ էլ ստիպված հանցագործությունների դիմել։ Իհարկե, այս ամենի դեմ պայքարել պետք է, բայց դրա համար կան աշխարհում ընդունված տարբեր գործիքներ:

Կարելի է ասել՝ որևէ երկրում դա չի արվում գովազդ արգելելու ճանապարհով: Արդյունքում տուժեցին լրատվամիջոցները, իսկ խաղադրույքների քանակը չպակասեց: Դրա մասին դեռ ամիսներ առաջ զգուշացնում էին փորձագետները՝ նշելով, որ այս օրենքը իր բուն նպատակին չի ծառայելու, փոխարենը ահռելի վնասներ է հասցնելու: Բանն այն է, որ մասնագիտական շրջանակների ուսումնասիրություններով, բեթինգների գովազդի արդյունքում խաղացողների քանակը փաստացի չի ավելանում, և գովազդի խնդիրը բացառապես առկա մրցակցության մեջ «ստաբիլ» խաղացողներին իրարից «փախցնելն» է: Նրանք նշում էին, որ, ըստ այդմ, գովազդի արգելմամբ խաղացողների թիվը չի նվազելու, մի խոսքով՝ «ղումարը» չի վերանալու, ավելին՝ չի պակասելու: Փոխարենը ահռելի կորուստներ են կրելու մարզաշխարհը, լրատվամիջոցներն ու տնտեսությունը:

Ինչպես և մնացյալ բոլոր դեպքերում, պարզվեց, որ բոլոր փորձագետները ճիշտ էին, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, ինչպես միշտ, սխալ: Իսկ թե ինչու են նման հարցերում այսպես «կողահաստ» այս իշխանությունները, մնում է միայն ենթադրություններ անել: Իշխանության ղեկին հայտնվելուց հետո Փաշինյանը հայտարարում էր, թե իրենց դիրքորոշումը պարզ է ու թափանցիկ, և չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ իրենց մտքում այլ մտադրություններ լինեն։ Բայց ժամանակը այլ բան է ապացուցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 329 անգամ
Լրահոս
Ռուզաննա Խաչատրյանին վերաբերող գործը մուտք է եղել դատարան․ մեղադրանք է առաջարդվել նաև նրա 2 ազգականի Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի հետ սահման տանող ճանապարհի մի մասը Արտակարգ իրավիճակ՝ Նիգավան-Սպիտակ ճանապարհին․ 100-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել #ՀԻՄԱ․ «Աննա՛, Նիկո՛լ, դե հիմա լսեք՝ ինչ եմ ասում ձեր բաժանության մասին»․ Աննա Այվազյան (video) Հիմա լսե՛ք՝ բանակում մահերի մասին ինչ են թաքցնում․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ես Աննային ամուսնության առաջարկ եմ անում, ասեմ ինչու․ Վահե Մովսիսյան (video) Նիկո՛լ, Աննա՛, ձեր «Կասանդրա»-ով չլացացնե՛ք․ Հենրիխ Դանիելյան (video) «Ինչպես փոխնախարարը լղոզեց 3 ամիս առաջ Փաշինյանի՝ թոշակառուների մասին հայտարարությունը» (video) Ես ձեզ ասում եմ՝ սա Նիկոլի ժուլիկություններից է․ Սերժ Սարգսյան (video) «Նիկո՛լ, ստում ես․․․ թոշակառունե՛ր, ձեր թոշակը Նիկոլը կարող էր բարձրացնել 30 հազար դրամով» (video) Այո՛, տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյան (video) ԱՄՆ-ն և Ուկրաինան Ժնևում քննարկել են տնտեսությունը և անվտանգության երաշխիքները Առինջի բնակիչը ահազանգել է․կոտրել են տան պատուհանը, գողացել 9 հազար դոլար․ երկու անձ կալանավորվել է Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ ռшզմական գործողության ավարտի մասին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ արտաքին քաղաքականության նկատմամբ օրենսդրական խիստ վերահսկողության անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ Աննա՛, չփորձես խաբել․ գիտենք՝ ուր ես գնում․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Մենք չպիտի դառնանք աշխարհում առաջին ազգը, ով պետականորեն կընդունի դավաճան Հուդային որպես «նոր բարոյականության» նշաձող. Աշոտյան Նիկոլի էշ խելքից ենք մենք աղքատ, թող մեր վրա չքցի․ հարցում` Ապարանում (video) Դադարեցրե՛ք այս քրեական հետապնդումը․ Սեյրան Օհանյան (video) «Ցեղասպանությունից մազապուրծ 800 հազար հայեր վերադառնալու են Սումգայիթ, Բաքու»․ պահեստազորի գնդապետ (video) Հերիք է ամեն անգամ նիկոլի արածի մեջ ինչ-որ հանճարեղ կոմբինացիաներ փնտրել 8 տարի չարիք բերած զույգը նոր խաղ է սկսում Հայաստանի, հայ ժողովրդի ու հայոց քաղաքակրթության դեմ ԲԴԽ-ին կոչ ենք անում հետևողական լինել և հատկապես դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծ. Դատավորների միություն Խորտակվող նավը ժամանակին լքելը ոչ թե դավաճանություն է, այլ սթափ մտածողություն. քաղաքագետ Ողբերգական դեպք Գյումրիում, սուպերմարկետից բժշկական կենտրոն է տեղափոխել մաhացած 65-ամյա կին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am