Անհայտ անձինք կրակ են բացել Հուրգադայի հյուրանոցներից մեկի մուտքի մոտ
Անհայտ անձինք կրակ են բացել Եգիպտոսի Հուրգադա նավահանգստի հյուրանոցներից մեկի մուտքի մոտ, հաղորդում է Reuters-ը: 3 հարձակվողներն էլ ոչնչացվել են: Երկու զբոսաշրջիկ է վիրավորվել` Դանիայից և Գերմանիայից: Ըստ իրավապահ մարմինների` հարձակվողները բղավում էին «Ալլահ Աքբար»: Եգիպտոսի անվտանգության ուժերին հաջողվել է ձերբակալել հարձակվողներից մեկին: Նրա վրա մահապարտի գոտի է եղել: Ներկա պահին զոհերի և տուժածների մասին ոչինչ հայտնի չէ:
