Աշխարհակարգային իրադրություններ եւ չինական բեւեռի կայացման ընթացքը

ԱՄՆ-ի նախագահի անկանխատեսելիության եւ նրա հետ կապված վտանգավորության մասին հարուստ վերլուծական գրականություն կա միջազգային կենտրոնների հրապարակումներում եւ հատկապես միջազգային մամուլում: Նախորդ վարչակարգի օրոք դեպի բնականոնացում ընթացող իրանա-ամերիկյան եւ Կուբա-ԱՄՆ հարաբերություններում արդեն կտրուկ շրջադարձեր են կատարվել. տակավին. հարավամերիկյան տարածաշրջանում թեժ իրավիճակներ են ստեղծվում Վաշինգտոնից Կարակաս սպառնական ոճի հռետորաբանության առաստաղի բարձրացումով: Մերձավոր Արեւելքից Կենտրոնական Ամերիկա, ապա անցնելով հարավ, Ամերիկայից հասնելու համար Հեռավոր Արեւելք, Վաշինգտոնի ղեկավարը խոսքի վերջնաժամկետներով, խզման ապառնալիքներով, անվերջ պատժամիջոցներ վերանորոգելով, նորերը խոստանալով: Այս երեք տարածաշրջանների վրա ավելանում է Հեռավոր Արեւելքը, հատկապես Փհենյան-Վաշինգտոն աննախընթաց փոխադարձ սպառնալիքների մագլցողականության արձանագրումով: Այստեղ սպառնալիքների տարափը առավելագույնն է, բարձրակետն է. եթե մինչ այդ տնտեսական պատժամիջոցների կամ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին էր խոսքը, հիմա, եթե հայտարարությունների բովանդակությունը նկատի ունենանք եւ այս շրջածիրում կատարված սպառնալիքները, թվում է, որ աշխարհ մոլորակը հայտնվել է միջուկային պատերազմի շեմին: Ուշագրավ երեւույթներով միջազգային մամուլը իրավիճակը համեմատեց Քենեդիի օրոք Վաշինգտոն- Կուբա ստեղծված տագնապի հետ: Չի կարելի հաստատել, որ բոլորովին անհամեմատելի են ստեղծված երկու իրավիճակները, այսուհանդերձ Քենեդիի եւ գործող նախագահի քաղաքական բանականության դրսեւորումները կարելի է ասել, որ ընդհանրություններ չունեն: Որքան էլ անկանխատեսելի լինի Թրամփի կերպարը, այսուհանդերձ Վաշինգտոնում գործում է վարչակառավարման մի համակարգ, որը թվում է, թե իրադարձությունները վերահսկողությունից դուրս բերելու միտումները զսպող անշրջանցելի օղակ է: Տարբեր տարածաշրջաններում վերահսկելի քաոսային իրավիճակներ եւ դրություններ ստեղծելու վարքագիծը միայն Թրամփի օրոք չէ, որ սկսվել է, տասնամյակների վրա հենած եւ միեւնույն այդ վարչակառավարման համակարգի քաղաքականության արդյունքն է: Խնդիրը երեւութապես թվում է տարբեր է Փհենյանի դեպքում, ուր իշխող նախագահը եւս անկանխատեսելիության ընդհանրություն ունենալով հանդերձ Վաշինգտոնի իր գործակցի հետ, ունի հիմնական տարբերություն: Փհենյանը գեթ առայժմ փաստը չի տվել, որ անկանխատեսելի ղեկավարի ետևում կա մի համակարգ, որը կարող է զսպել այն իր հայտարարությունները գործադրելու ընթացքում: Այստեղ արդեն ավելի կարմիր լույս է ստանում վտանգավորվածության աստիճանաչափը: Սա չի նշանակում անշուշտ, որ Հյուսիսային Կորեայի դեպքում գոյություն չունի զսպիչ օղակ: Ի տարբերություն ամերիկյան վարչակառավարման համակարգի, Հյուսիսային Կորեայի զսպիչ կամ հրահրիչ օղակը Պեկինն է: Չինական բեւեռը տնտեսական դերակատարության առընթեր շատ լուրջ գործոն է հետզհետե ռազմաքաղաքական առումով եվս: Հյուսիսային Կորեայի միջուկային զորավաժությունները, այլ պետությունների ջրային տարածքներ հատելու նախադեպերը, հակառակ ամերիկյան սպառնալիքներին ռազմափորձերի շարունակությունը, հայտարարությունների մագլցողկանությունը եւ ներքին շուկայում ռազմատենչ մթնոլորտի ահագնացումը չինական ներշնչանքներ կարող են ունենալ: Պեկինը նախ լուռ դիտելով, հանդուրժելով, անուղղակի քաջալերելով կորեական ամբողջ ընթացքը, այժմ ողջամտության ուղերձներ է ուղարկում երկուստեք եւ լարվածության բացառապես քաղաքական լուծում տալու հորդորներ է հղում կողմերին: Պեկինյան բեւեռը այս հարցում ներառում է նաեւ Մոսկվան. պատահական չէ, որ հարցի լուծման համար Պեկին -Մոսկվա «կրկնակի սառեցման» թղթածրարը իբրեւ համատեղ առաջարկ է ներկայացվում Կորեական թերակղզին միջուկային պատերազից փրկելու նպատակով : Այս դեպքում չինական միջնորդությունը գերակշիռ է. իսկ այս միջնորդությունը էական նախադրյալ է նաեւ չինական բեւեռի կայացման գործընթացում: ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Բանավեճ լրագրող Սյուզի Բադոյանի և Փաշինյանի միջև (video) Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Վրաստանում նոր պատրիարք են ընտրել Ձեզ ասեմ՝ Նիկոլն ուր է հետ գնալու․ Հայկ Նահապետյան (video) Հունգարիան չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա. Անիտա Օրբան Երևանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները. Հակոբ Բադալյան Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի Պուտինն ինչ է ասել Բելլա Քոչարյանին (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Ռոբերտ Քոչարյանը գիտե՞ք՝ ինչ ճանապարհ է անցել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Նոր Նորքի թաղապետարանի պաշտոնատար 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել #ՈՒՂԻՂ․ Տավուշեցիներն իրենց հարցերի լուծումն են ուզում Ռոբերտ Քոչարյանից (video) Վեդիում մանկապղծության գործով մեղադրվող երրորդ անձը կալանավորվել է Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Դու չե՛ս վճարել քո արածների գինը, դրա համար էլ գնում ես այս սարսափելի քայլերին․ Քոչարյանը՝ Նիկոլին (video) Մեր հողերը մի՛ տվեք, հերիք ա․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Ճամբարակում են Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Առու՛շ, բոյիդ հասնու՞մ է․ Անժելա Թովմասյան (video) «Ամո՛թ, դուք երեք պատերազմ բերողներ եք»․ կռիվ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (video) Ու՞ր է Սուրեն Պապիկյանի պատասխանն՝ Աննա Գրիգորյանին․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին (video) Թրամփը Չինաստան կայցելի ՔՊ-ի մասով դիմումը քննվում է Վանաձոր-Երևան ավտոճանապարհին բախվել են «GAZelle»-ը և «UAZ»-ը․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է Փաշինյանը հրաժարվել է մեկնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am