«Հրապարակ» թերթը գրում է. «Շարք» ՍՊԸ-ն, որը նույն TV 5-ն է, հայցադիմում է ներկայացրել դատարան, որով դատարանից պահանջում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պարտավորեցնել՝ զրպարտություն համարվող տեղեկությունը հրապարակային հերքելու։
Հեռուստաընկերությունը նաեւ ոչ նյութական վնասի փոխհատուցում է պահանջել՝ 200 հազար դրամի չափով։ Հայցը ներկայացվել է նոյեմբերի 25-ին եւ մակագրվել դատավոր Մուրադ Հովակիմյանին։
Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանն ԱԺ-ում «5-րդ ալիքի» լրագրող Արփի Սուքիասյանի հարցից հունից դուրս էր եկել եւ ասել․ «Ձեր սեփականատերը գող է ու ավազակ, ոչ մի բան չի արել այս երկրի համար, միլիարդավոր դոլարներ ունի»։ Խաչատուր Սուքիասյանը նաեւ ասել էր, թե ինքն ապօրինի գույք չունի, իսկ «5-րդ ալիքի» սեփականատերն ունի ապօրինի գույք։
Նշենք, որ «5-րդ ալիքի» սեփականատերը Ռոբերտ Քոչարյանի թիմակից Արմեն Թավադյանն է՝ 90-ականներին Ռուսաստանում Արցախի պաշտոնական ներկայացուցիչը»:
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը