Պուտինը և Ռոուհանին՝ Սիրիայի շուրջ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի առաջնորդ Հասան Ռոուհանիի հետ։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված երկկողմանի քայլերի հետագա համակարգումը։ Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը՝ քննարկվել է նաև ռուս-իրանական համագործակցությունը նավթագազային և էլեկտրաէներգետիկ ոլորտներում։
