Քանի մասից է կազմված «Քաղաքացիական պայմանագիրը»

Ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի հայտարարության ընդդիմության առաջարկած նախագիծը մերժվեց «Քաղաքացիական պայմանագրի» կողմից։ Ավելի ճիշտ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» կատարեց Նիկոլ Փաշինյանի հրահանգը և տապալեց Ադրբեջանին պատասխանելու գործընթացը։ Նիկոլի ՔՊ–ն դեմ էր նախաձեռնությանը հետևյալ պատճառաբանությամբ․

–չէին ուզում օգտագործել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն ձևակերպումները․ նրանք վախենում են «հանրապետություն» բառից,

–չէին ուզում Թուրքիայի հասցեին որևէ թթու խոսք ասել և ֆիքսել մի բան, որի մասին իրենք էլ են որոշ ժամանակ առաջ խոսել,

–չէին ուզում, որ խոսվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մասին,

–դեմ էին «Շուշիի հռչակագրի» դատապարտմանը,

–դեմ էին Ղարաբաղն Ադրբեջանի մաս չհամարելուն։ Դատելով ՔՊ–ականների ելույթներից ու ընդհանուր վարքագծից՝ այդ խմբակցությունը բաղկացած է 5 մասից։

ՔՊ–ում կան Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր նախապայմանները բավարարելու և Ղարաբաղից որպես բեռ ձերբազատվելու կողմնակիցներ։ Սրանց կարելի է համարել ՔՊ–ի սորոսաթուրքական թևը։ Այդ թևի վառ ներկայացուցիչներից են Մարիա Կարապետյանը, Գուրգեն Արսենյանը, Ռուբեն Ռուբինյանը։

ՔՊ–ում կան պոտենցիալ «պերեբեժչիկներ», որոնք հարմար առիթի դեպքում կթռնեն ՔՊ–ից։ Դա ակնհայտ դարձավ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ։ ՔՊ–ում կան Նիկոլ Փաշինյանի թուրքական գիծը չընդունողներ։ Նրանք հիմնականում չեն խոսում։

ՔՊ–ում կա նաև տեսակետ չունեցողների մեծ խումբ, որը բառիս բուն իմաստով ուսապարկային է․ որ կողմ քշեն, այն կողմ էլ կգնա։

Եվ վերջապես ՔՊ–ում կան Նիկոլի նեղ շրջապատի մարդիկ՝ աներձագի գլխավորությամբ, որոնք Նիկոլի հետ են ոչ թե գաղափարապես, այլ անձնական շահով պայմանավորված։ Սրանց համար միևնույն է, թե ինչ քաղաքականություն է վարում Նիկոլը։ Իրենք աթոռին են հավատարիմ ու հասկանում են, որ Նիկոլի գնալով իրենց թռիչքաձև կարիերան ավարտվում է։ Այս պահին կարող ենք արձանագրել, որ ՔՊ–ում դոմինանտայինը սորոսաթուրքական թևն է, քանզի Նիկոլը Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս ու բնական է, որ մարիակարապետյաններն են տոն տվող դառնում։

7or.am

դիտվել է 920 անգամ
Լրահոս
Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am