Լեւոն Ալթունյանը հանդիպել է Արագածոտնի մարզի առողջապահության կազմակերպիչների հետ

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նպատակներից մեկը մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավումն է։ Դրա հետ մեկտեղ կարևորվում է շրջանառվող ստվերային գումարները սպիտակ դաշտ բերելը: Արագածոտնի մարզի առողջապահության կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են, թե տեղերում ի՞նչ գործիքներ են անհրաժեշտ, որպեսզի վճարովի ծառայությունների համար դրամարկղ մուտքերը ոչ միայն աճեն` հասցվելով պետական պատվերի համար նախատեսված գումարի առնվազն 30 տոկոսին, այլև դրանից ավելի մեծ տոկոսներ հատկացվեն բժիշկներին։ Մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արտեմ Պետրոսյանը ներկայացրել է, որ տեղում քննարկվել է օպտիմալացումից հետո մարզի բժշկական կազմակերպություններում բժշկական ծառայություններն ազգաբնակչության պահանջներին համապատասխանեցնելու հարցը։ Լևոն Ալթունյանն ընդգծել է, որ օպտիմալացման արդյունքում տնտեսված գումարներն ուղղվելու են մարզի առողջապահության զարգացմանը` առաջարկելով մշակել զարգացման ուղղվածության տեսլականը։ Մարզի բժշկական կազմակերպությունների ղեկավարները, հավանություն տալով նախարարության ծրագրերի սոցիալական ուղղվածությանը, առաջարկել են կանոնակարգել պետական պատվերի տրամադրման գործընթացը։ Մասնավորապես, վճարներ սահմանվեն, եթե հիվանդը ցանկանում է բուժումը ստանալ ոչ նախատեսված վայրում կամ ժամերին։ Լևոն Ալթունյանը մարզի առողջապահության կազմակերպիչներին առաջարկել է համագործակցել նախարարության ստորաբաժանումների հետ ըստ ոլորտների բժշկական ծառայությունների բարելաման նպատակով։ Նա նշել է, որ առաջիկա հանդիպումներին կքննարկվեն այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու դրանց արդյունավետությունը։

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Ռոբերտ Քոչարյանը տղա է․ հարցում (video) Բանավեճ լրագրող Սյուզի Բադոյանի և Փաշինյանի միջև (video) Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Վրաստանում նոր պատրիարք են ընտրել Ձեզ ասեմ՝ Նիկոլն ուր է հետ գնալու․ Հայկ Նահապետյան (video) Հունգարիան չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա. Անիտա Օրբան Երևանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները. Հակոբ Բադալյան Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի Պուտինն ինչ է ասել Բելլա Քոչարյանին (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Ռոբերտ Քոչարյանը գիտե՞ք՝ ինչ ճանապարհ է անցել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Նոր Նորքի թաղապետարանի պաշտոնատար 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել #ՈՒՂԻՂ․ Տավուշեցիներն իրենց հարցերի լուծումն են ուզում Ռոբերտ Քոչարյանից (video) Վեդիում մանկապղծության գործով մեղադրվող երրորդ անձը կալանավորվել է Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Դու չե՛ս վճարել քո արածների գինը, դրա համար էլ գնում ես այս սարսափելի քայլերին․ Քոչարյանը՝ Նիկոլին (video) Մեր հողերը մի՛ տվեք, հերիք ա․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Ճամբարակում են Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Առու՛շ, բոյիդ հասնու՞մ է․ Անժելա Թովմասյան (video) «Ամո՛թ, դուք երեք պատերազմ բերողներ եք»․ կռիվ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (video) Ու՞ր է Սուրեն Պապիկյանի պատասխանն՝ Աննա Գրիգորյանին․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին (video) Թրամփը Չինաստան կայցելի ՔՊ-ի մասով դիմումը քննվում է Վանաձոր-Երևան ավտոճանապարհին բախվել են «GAZelle»-ը և «UAZ»-ը․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am