Թուրքիայում կրկին հարձակում է տեղի ունեցել PKK-ի կողմից
«Հաբերթուրք»-ը հայտնում է,որ Թուրքիայում կրկին Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները պայթյուն են իրականացրել: Հաքքարիի նահանգի Շեմդինլի քաղաքում իրականացված պայթյունի հետևանքով Թուրքիայի 2 քաղաքացի են զոհվել: Թուրքական հետախուզությունը ներկայումս որոնում է PKK 12 ներկայացուցիչների, ովքեր շրջում են ոստիկանական համազգեստով: Նախնական տեղեկությունների համաձայն` PKK-ն նախապատրաստում է պայթյուններ Թուրքիայի տարբեր խոշոր նահանգներում և քաղաքներում:
