Ինչու Փաշինյանը կեղծեց ՔՊ ընտրությունները և ինչ խմորումներ կան իշխող կուսակցության ներսում

ՌԴ նախկին վարչապետ Չեռնոմիրդինը մի թևավոր դարձած խոսք էր ասել՝ «Ինչ կուսակցություն ստեղծում ենք, վերջում դառնում է ԽՄԿԿ»։

Վերաձևակերպելով նրա միտքը՝ կարող ենք ասել, որ Հայաստանում բոլոր իշխանական կուսակցությունները դառնում են ՀՀՇ։ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բացառություն չէ։

Իսկ ի՞նչ է ՀՀՇ–ացումը։ Դա նշանակում է լկտիանալ, այլասերվել, կտրվել իրականությունից, կոռումպացվել, փտել ու վերջում դուրս շպրտվել։ Նիկոլենք հիմա այդ գծի վրա են։

ՀՀՇ–ն ձևավորվեց Ղարաբաղյան շարժման ալիքի վրա, բայց հենց եկավ իշխանության, Ղարաբաղը հայտարարեց բեռ, դավաճանեց շարժման արժեքներին, մոռացավ իր ժողովրդականության ու ժողովրդավարական արժեքների ջատագով լինելու մասին, դրեց ընտրակեղծիքների հիմքը, զբաղվեց թալան–սեփականաշնորհմամբ, սարքեց ոստիկանապետական բեսպրեդել ու վերջում վռնդվեց։

ՀՀՇ–ն վռնդվեց, բայց ավանդույթները մնացին։

Հիմա «Քաղաքացիական պայմանագիրն» է։ Ձևով խոսում են ժողովրդավարության, թափանցիկության և նմանատիպ այլ բաների մասին, բայց դա բլեֆ է, քանզի ՀՀՇ–ացման գծի վրա են՝ կեղծում են անգամ իրենց կուսակցության ընտրությունները, զբաղված են կապիտալի նախնական կուտակմամբ, բյուջեի մսխմամբ, ոստիկանապետություն են սարքում, այլասերվում են, գռեհկանում են․․․

Ինչու Նիկոլը կեղծեց ՔՊ ընտրությունները

Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ այլևս չունի և չի ունենալու 2018–ի վարկանիշը։ Շատ լավ գիտի, որ վարչապետի աթոռին մնում է հանգամանքների բերումով և իներցիայով։ Նա վախենում է կորցնել իշխանությունը։

Նրա հենարանը ոստիկանությունն է։ Փորձում է Վանո Սիրադեղյանին կապկելով՝ աթոռ պահել։

Նիկոլը մեկ այլ հենարան է ուզում ստեղծել՝ ի դեմս իշխող կուսակցության։ Իսկ դրա համար նրան պետք է նոր ՔՊ։

ՔՊ–ում տարբեր թևեր կան, որոնք հասկանում են, որ Նիկոլը մի օր անպայման հեռացվելու է՝ իր հետ տանելով նաև ՔՊ–ականներին։ Վերջիներս 2018–ին զրոներ էին բառիս քաղաքական, ֆինանսական և այլ իմաստներով, բայց հիմա ֆինանսական մասով, մեղմ ասած, զրոներ չեն ու վախենում են կորցնել թալանածը։

Հարստացած սուրենպապիկյանները, արսենթորոսյանները հասկանում են, որ Նիկոլն առաջվանը չէ, ու պետք է լրացուցիչ տարբերակ ունենալ։ Նիկոլը գիտի իր թիմակիցների այս տրամադրությունների մասին ու մեծ վախեր ունի։ Դրա համար էլ ՔՊ ընտրությունները Նիկոլը կեղծեց ու դարձավ ՔՊ վարչության նախագահ։ Նա այլևս որևէ մեկին չի վստահում։

Նիկոլի վարչության նախագահ դառնալով՝ ավարտվեց ՔՊ–ի, այսպես կոչված, ժողովրդավարության ու ոչսուպերլիդերության փուլը։

Նիկոլը վախկոտ ու կոմպլեքսավորված բռնապետիկ է։ Ցանկացած տոտալիտար գործիչ փորձում է նախ իշխող ուժը սեփականաշնորհել ու դարձնել խամաճիկային։ Նիկոլը կեղծեց ՔՊ ընտրությունները, որպեսզի թույլ չտա իր հարստացած կուսակիցներին առանձին կամ իր թիկունքում գործել, քանզի վախենում է նաև ներքին դավադրությունից։

ՔՊ վարչության նախագահի տեղակալներ են նշանակվել զրոները՝ նախկին ՀՀԿ–ական կամ ինչպես ինքն էր իրեն բնութագրել՝ ֆիկտիվ ՀՀԿ–ական Գևորգ Պապոյանը և նախկին ԲՀԿ–ական Վահագն Ալեքսանյանը։ Երկուսն էլ իրենց այսօրվա կարգավիճակով պարտական են բացառապես Նիկոլ Փաշինյանին ու կապ չունեն ՔՊ–ի հետ։ Նրանց նշանակելով իր տեղակալներ՝ Նիկոլը ցույց է տալիս, որ նոր ՔՊ է ձևավորում, որտեղ ՔՊ–ի ակունքներում կանգնածները կամաց–կամաց դուրս են մղվելու։

Նիկոլը ուզում է իրեն ապահովագրել ներքին խնդիրներից։ Որպես հակակշիռ նա հիմա աջակցում է սբխեչի ուլին՝ Տիգրան Ավինյանին։ Վերջինիս Նիկոլն ուզում է հակակշռել ասֆալտի «ֆիդային» Սուրեն Պապիկյանին ու նրա շրջապատին։

Պապիկյաններն էլ իրենց կաշին են ուզում փրկել, քանզի հասկանում են, որ Նիկոլով հեռու չեն կարող գնալ։

Մի խոսքով, ՔՊ–ում ՀՀՇ–ացման գործընթաց է սկսվել։ Այլասերվում են մինչև վերջ ու փլվելու են։ Կարևորն այն է, որ չփլվեն պետության գլխին։

Կորյուն Մանուկյան

7or.am/

դիտվել է 909 անգամ
Լրահոս
Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am