Չնչին ավելացումները հենց հունվարին կչեզոքացվեն, աղքատության մակարդակն աճելու է․ տնտեսագետ

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Տնտեսագետ Արմեն Գրիգորյանի հետ զրուցել ենք համատարած հայտարարագրման ինստիտուտի ռիսկերի, 2022-ին տնտեսությունում արձանագրված իրողությունների, ինչպես նաև սոցիալական մի շարք հարցերի շուրջ: Անդրադառնալով կառավարության՝ համատարած հայտարարագրման ինստիտուտի ներդրման նախաձեռնությանը, նպատակահարմարությանն ու հնարավոր ռիսկերին՝ Արմեն Գրիգորյանը նախ հիշեցրեց.

«Նման մեխանիզմի ներդրման մասին մեկ անգամ հայտարարվել էր դեռ 2018-ի իշխանափոխությունից հետո, որին հանրությունը անվանել էր «խոպանչիների հարկ», թեև խոսքը ոչ թե հարկման, այլ միայն եկամուտների հայտարարագրման մասին էր։ Առաջարկվող փուլերը ընդհանրապես վերաբերում են միայն ժամկետներին և հանրության որոշակի սեգմենտներին, համաձայն որի, պետք է վերջում բոլորը հայտարարագրեն իրենց եկամուտները, այդ թվում՝ օտարերկրյա աղբյուրներից ստացած։ Այստեղ մի հարց. ծախսերը չե՞ն հայտարարագրվելու: Եթե ծախսերի հաշվառման համակարգ չի լինելու, ապա թաքնված եկամուտների հայտնաբերման գործընթացը անարդյունավետ է լինելու։ Երկրորդ՝ արդյո՞ք հարկային իմաստով եկամուտ հասկացությունը ընկալելի և ընդունելի է մեր քաղաքացիների համար, գիտե՞ն՝ դա ինչ է։ Եթե օրենքին առնչվում են, օրինակ՝ թե՛ «հայտնի» Պողոսը, թե՛ Պողոսի հարևան Բաբկենը, ապա պետք է կիրառման իմաստով հասկանալի լինի երկուսին էլ։ Երբ այդ նախագծի հեղինակները խոսում են իրենց քաղաքական կամքի մասին, պետք է գնան մարզեր, հավաքեն ժողովրդին և սկսեն բացատրել, թե ինչ են պահանջելու նրանցից։ Հսկողությունը դրված է հարկային մարմինների վրա, դրանով իսկ հակակրանք են ստեղծելու այդ մարմնի նկատմամբ։ Ինչ վերաբերում է մեր երկրում սոցիալ-տնտեսական վիճակին և ներդրվող համակարգի համադրելիությանը, ապա նախ պետք է մարդկանց խնդիրներին տրվեն առաջնահերթություններ, սահմանվեն չափորոշիչներ: Եվ եթե դրանց համաձայն հայտարարագրման համակարգը առաջնային լինի, ապա թող հիմնավորեն և ներդնեն»:

Ինչ վերաբերում է համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի ներդրումից բխող հնարավոր ռիսկերին հատկապես քաղաքացիների համար, մեր զրուցակիցը շեշտեց, որ ռիսկերը բազմաթիվ են: «Քանի որ այս համակարգը վերաբերելու է բոլորին, ապա պետք է հանրային լսումներ լինեին։ Քաղաքական կամքը այստեղ է երևում. այսինքն՝ լսել մասնագիտական հանրույթի, քաղաքական ուժերի և մեր քաղաքացիների կարծիքները։ Հայտարարագրման մասին ժամկետները սահմանվել են, իսկ տեխնիկական հագեցվածության մասին կան միայն կցկտուր հրապարակումներ, և հայտնի չէ՝ արդյո՞ք ամբողջ տեխնիկական բազան առկա է։ Գյուղաբնակ մեր քաղաքացիների գյուղատնտեսական գործունեությունից ստացված եկամուտները հայտարարագրելուն զուգահեռ կներդրվի՞ նրանց գործունեությունը աշխատանքային ստաժ ընդունելու համակարգ, եթե ոչ, ապա ինչո՞ւ։ Օտարերկրյա աղբյուրներից ստացված եկամուտները ինչպե՞ս և ի՞նչ սկզբունքով են եկամուտ համարվելու, և ի՞նչ ասել է եկամուտ առհասարակ։ Իրական ռիսկը գիտելիքի, իմացության պակասն է, որը մեր քաղաքացիներին դնելու է չհասկացվածության առաջ։Եթե, օրինակ՝ Պողոս Պետրոսի Մարտիրոսյանի եկամուտները համակարգն ինքնաշխատ եղանակով հավաքի, որն էլ հետո խնդիրներ առաջացնի, ինչ-որ անհամապատասխանություն իր հետևից հետևանքներ առաջացնի, արդյո՞ք դա կբարձրացնի վստահությունն այս համակարգի նկատմամբ։ Ռիսկերը շատ են, թեման՝ զգայուն. խոսքը մարդկանց ուղիղ եկամուտների, վերցրած կամ վճարած պարտքերի և այլնի մասին է»,-ընդգծեց նա:

Խոսելով իշխանության հայտարարած տնտեսական «ձեռքբերումների» մասին ու պատասխանելով հարցին, թե, ի վերջո, 14 տոկոս աճի արդյունքում տնտեսության որակի փոփոխություն ունեցա՞նք, Ա. Գրիգորյանը մի քանի դիտարկում արեց: «Մեր տնտեսությունը հիմա գտնվում է տաքացած, եթե չասեմ՝ շիկացած փուլում։ Գործընթացները, որոնք կապված չեն տնտեսական հիմնավորումների և հաշվարկների հետ, ինչպես եկել, այնպես էլ կարող են գնալ։ Ավելի պարզ ասեմ. եթե արտահանման ծավալներն աճել են ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների հետևանքով, և եթե հայ տնտեսվարողները պարզապես զբաղեցրել են ուկրաինական շուկայի տեղը, ապա չկա երաշխիք, որ այդ էֆեկտը միշտ կլինի։ Կամ եթե ռուսական ընկերություններն իրենց նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով մատակարումները կատարում են հայկական գործընկերների ներմուծումների կամ ՀՀ-ում ստեղծված նոր ընկերությունների միջոցով, և դրանով իսկ ավելանում է ներմուծման չափը, ապա դա ի՞նչ կապ ունի այս իշխանությունների հետ։ Տնտեսվարողներն իրենք իրենց շնորհքի, գործընկերային հմտությունների շնորհիվ նոր շուկաներ են գտնում, ի՞նչ կապ ունի այս իշխանությունը»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ տնտեսական բլոկի ներկայացուցիչները հիմա իրար հերթ չտալով պետք է գնային Վրաստան և ՌԴ՝ հասկանալու՝ ինչու՞ են կանգնած հայկական բեռները։

«Սա է իրենց խնդիրը՝ գնալ և մեկ օր քնել բեռնատարի վարորդների կողքին։ Ո՞վ պիտի զբաղվի այս մարդկանց հարցերով: Եվ, անդրադառնալով ձեր հարցին, նշեմ, որ եթե ունենք 14 տոկոս տնտեսկան աճ և չունենք ներառական տնտեսական համակարգ, ապա նման որակի փոփոխություն լինել չի կարող։ Աղքատության մակարդակն աճելու է, մարդկանց եկամուտների աճը անհամարժեք է գնաճին։ Ինչ ուզում են, թող ասեն. մարդիկ ապրում են և բոլորից լավ գիտեն, թե ինչպես են ապրում ու թե ինչպես կարող էին ապրել»,-հավելեց նա:

Իսկ թե որքանով գնահատվեցին նույն՝ արտաքին գործոններից բխող ռիսկերն ու հնարավորությունները, ինչպես նաև ռիսկերը, թե ինչ կլինի, երբ այդ արտաքին գործոնները չլինեն, Ա. Գրիգորյանը նկատեց. «Ինչպես արդեն նշեցի, երբ տնտեսությունը շիկանում է, ցուցանիշներն սկսում են արագ աճել, ապա մի քանի հնարավորությունից թեկուզ մեկի չլինելը սրընթաց անկում է գրանցելու։ Ավելի պարզ ասած՝ եթե մեր ցուցանիշները վերաբերում են ներմուծմանը, արտահանմանը, զբոսաշրջիկների, դրամական միջոցների ներհոսքին և այլ գործոններին, ապա սրանցից մեկի նվազումը բացասական հետևանքների է բերելու»։

Իսկ թե ի՞նչ խնդրի առաջ ենք սոցիալական ուղղության մեջ՝ հաշվի առնելով աղքատության մակարդակը, շարունակական գնաճը, նաև կենսաթոշակների չնչին վերանայումներն ու խոստումները, տնտեսագետը մի քանի հանգամանք առանձնացրեց: «Նվազ, բայց պարբերաբար ավելացումները թուլացնում են մարդկանց մեջ ընդվզելու ցանկությունը, իսկ այդ ավելացումների՝ գնաճին ոչ համարժեք դարձնելը նշանակում է պահել աղքատ, որպեսզի հեշտ կառավարվեն։ Կարծում եմ՝ մեր հասարակության հոգեկերտվածքն են ուսումնասիրում կամ գործում են դրան համարժեք։ Այս մարդիկ եկել են իշխանության, որ լավ ապրեն և ամեն ինչ անեն, որ այդ գործընթացը երկար տևի։ 2023 թվականին սպասվում է հարկերի բարձրացում, կավելանա ակցիզային հարկը՝ օղու ակցիզային հարկը մեկ լիտրի համար 2640 դրամից կավելանա և կդառնա 3430 դրամ, ծխախոտի 1000 հատինը՝ 12730 դրամից՝ 14640, իսկ այլ խմիչքների, դիզելային վառելիքի, սեղմված բնական գազի ու էլի շատ սպառվող ապրանքների հարկը կավելացվի 3 տոկոսով։ Ընդ որում, սրան կավելանա ավելացված արժեքի հարկը, առկա գնաճի տեմպը, ու ամեն ինչ պարզ է։ Չնչին ավելացումները հենց հունվարին կչեզոքացվեն, իսկ քարոզչությունը կմնա։ Եվ վերջում՝ մեր երկրի թե՛ անվտանգային, թե՛ սոցիալ-տնտեսական խնդիրները մեկ լուծում ունեն. այդ լուծումը քաղաքական փոփոխություններն են»,-եզրափակեց Ա. Գրիգորյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 210 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ է Նոր Հաճնում Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի Ցեխ շպրտելով սրբությունը չեն նսեմացնում. ընդամենը բացահայտում են սեփական հոգևոր դատարկությունը ԱՄՆ-ն պետք է փոխի մոտեցումը. Իրանի ԱԳՆ Սլովակիան հավանություն չի տա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթին. Ֆիցո ՄԻԵԴ-ը «Էլեկտրիկ Երևանի» գործով ՀՀ-ի դեմ վճիռ է կայացրել․ 3 անձի ազատության իրավունք խախտվել է․ Հետք Այսօր ԿԸՀ-ն առաջադրման փաստաթղթեր չի ստացել Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջը «Սարսափելի բան է լինելու․ Ալիևը սադրանք է անելու, զորք մտցնի․․․»․ Դերենիկ Մալխասյան (video) Նիկո՛լ, Պուտինը, որ սկսի պատժել, գիտե՞ս՝ ոնց ես «լացելու»․ Դերենիկ Մալխասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am