Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հայերին տալ իրավունքների այն երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները. Լավրով

Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայերին տրամադրել այն իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ շեշտելով, որ Հայաստանի իշխանությունները վերջերս «ավելի շատ խոսում են Ղարաբաղում հայերի իրավունքների, քան կարգավիճակի մասին»։

«Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հայերին տալ իրավունքների այն երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները»,- ասել է նա։

Նա ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները վերջերս «ավելի շատ խոսում են Ղարաբաղում հայերի իրավունքների, քան կարգավիճակի մասին»։

Այնուհետև մանրամասնել է. ««Համենայն դեպս, այդ ժամանակ է ի հայտ եկել Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգելու հայեցակարգը։ Հայեցակարգը շատ պարզ էր. հայերը հեռանում են Ղարաբաղի շուրջ հինգ ադրբեջանական շրջաններից՝ իրենց թողնելով երկու շրջան, որոնք Հայաստանը կապում են Ղարաբաղի հետ, իսկ այդ երկու շրջանների ճակատագիրը, իսկ դրանք ադրբեջանական են, ոչ ոք չի վիճարկում, բայց այդ երկու շրջանների ճակատագիրը, որոնք մնում են ադրբեջանական շրջաններ, կորոշվի ժամանակի ընթացքում, Ղարաբաղի կարգավիճակի սահմանմամբ։ Ահա այդ ժամանակ առաջին անգամ ի հայտ եկավ կարգավիճակի հարցը «հետո»-ին թողնելու հայեցակարգը։ Իսկ «հետո» ասելով հասկացվում էր հաջորդ սերունդը՝ պատկերավոր ասած։

Հետո 2020թ. աշնանը եղավ պատերազմ, այն կանգ առավ նախնական շփումների փուլում, երբ պատրաստվում էին եռակողմ հայտարարությունները, երեք եռակողմ գագաթաժողովները՝ ՌԴ նախագահի մասնակցությամբ, երկուսը՝ Մոսկվայում, մեկը՝ Սոչիում։ Այն ժամանակ նույնպես խոսում էին այն մասին, որ պետք է ինչ-որ կերպ քաղաքական գործընթաց սկսել, եւ կար ըմբռնում, որ Ղարաբաղի կարգավիճակը կարելի է հետաձգել»: 

դիտվել է 688 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am