21-ամյա տղան պայքարում է կյանքի համար, իսկ դատավորի մեղավոր տղան անգործությամբ է զբաղված

«Shamshyan.com»-ը գրում է. Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 11-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։ Ժամը 21։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայի թիվ 39 հասցեի դիմաց Երևան քաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցի բնակիչ՝ 28-ամյա Ժորա Սևակի Համբարձումյանը իր վարած Infiniti մակնիշի 01 ՕՍ 555 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածով երթևեկող Երևան քաղաքի Թոթովենցի փողոցի բնակիչ՝ 21-ամյա Էդգար Յաղմուրյանի վարած Kia մակնիշի 35 ՍP 585 համարանիշի ավտոմեքենային։ Բախման հետևանքով Kia-ն մասամբ կողաշրջվել էր, իսկ ուղևոր Հրայր Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչև շտապօգնության ժամանումը, վիրավորին առաջինը օգնություն են ցուցաբերել բժիշկներ Խաչատուր և Հարութ Հարությունյանները և նրանց հայրը՝ բժիշկ-սրտաբան Ռոմիկ Հարությունյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Սարգսյանը մինչև այս պահը գտնվում է վերակենդանամցան բաժանմունքում. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Inifiniti-ի վարորդ Ժորա Համբարձումյանի հայրը՝ Սևակ Համբարձումյանը, աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, և զարմանալի է, որ դատավոր հայրիկը, իմանալով, որ իր «փափկասուն» բալիկը վթարի մեղավոր է, ում պատճառով երիտասարդ տղայի կյանքի համար պայքարում են բժիշկները, չի բարեհաճել անգամ հետաքրքրվել վիրավորի առողջական խնդիրներով։ Գոնե ձևական այցելեր հիվանդանոց, հետաքրքրվեր վիրավորի որպիսությամբ, սակայն նա ավելի շատ, երևի, զբաղված է իր տղայի մեղավորությունը կոծկելով։ Այստեղ են ասում՝ աշխարհ, կանգնի՛ր, իջնող կա։ Մանրամասները՝ այստեղ.

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Բանավեճ լրագրող Սյուզի Բադոյանի և Փաշինյանի միջև (video) Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Վրաստանում նոր պատրիարք են ընտրել Ձեզ ասեմ՝ Նիկոլն ուր է հետ գնալու․ Հայկ Նահապետյան (video) Հունգարիան չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա. Անիտա Օրբան Երևանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները. Հակոբ Բադալյան Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի Պուտինն ինչ է ասել Բելլա Քոչարյանին (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Ռոբերտ Քոչարյանը գիտե՞ք՝ ինչ ճանապարհ է անցել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Նոր Նորքի թաղապետարանի պաշտոնատար 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել #ՈՒՂԻՂ․ Տավուշեցիներն իրենց հարցերի լուծումն են ուզում Ռոբերտ Քոչարյանից (video) Վեդիում մանկապղծության գործով մեղադրվող երրորդ անձը կալանավորվել է Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Դու չե՛ս վճարել քո արածների գինը, դրա համար էլ գնում ես այս սարսափելի քայլերին․ Քոչարյանը՝ Նիկոլին (video) Մեր հողերը մի՛ տվեք, հերիք ա․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Ճամբարակում են Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Առու՛շ, բոյիդ հասնու՞մ է․ Անժելա Թովմասյան (video) «Ամո՛թ, դուք երեք պատերազմ բերողներ եք»․ կռիվ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (video) Ու՞ր է Սուրեն Պապիկյանի պատասխանն՝ Աննա Գրիգորյանին․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին (video) Թրամփը Չինաստան կայցելի ՔՊ-ի մասով դիմումը քննվում է Վանաձոր-Երևան ավտոճանապարհին բախվել են «GAZelle»-ը և «UAZ»-ը․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է Փաշինյանը հրաժարվել է մեկնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am