Իրան-Ադրբեջան ծանր հարաբերությունների գորշ կետերը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում փոխվել է ուժերի փոխհարաբերությունը հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի։ Եվ հիմա Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են առիթն օգտագործել ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանն իրենցով անելու համար։ Այս հարցում շահերի լուրջ բախում է տեղի ունենում նաև Իրանի հետ, քանի որ Հարավային Կովկասը թուրքական ազդեցության տակ գցելուց հետո հերթը հասնելու է Իրանի քայքայմանը. ի վերջո, թյուրքախոս բնակչություն ունեցող Իրանական Ատրպատականի անջատումը ևս մտնում է թուրքական պլանների մեջ։

Իսկ այդ նպատակներին հասնելու համար Թուրքիային ու Ադրբեջանին պետք է կտրել Իրանի հյուսիսով անցնող ցամաքային կապը։ Դրա համար էլ Անկարան և Բաքուն անընդմեջ հայտարարություններ են անում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Վերջինիս իրականացման դեպքում պանթուրքական ծրագրերը զարգանալու հնարավորություն են ստանում, իսկ Իրանը կորցնում է Ադրբեջանի բուն տարածքի և Նախիջևանի ու Թուրքիայի միջև հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունը։ Չէ՞ որ ներկա պահին այս հաղորդակցությունը տեղի է ունենում հենց Իրանի տարածքով։ Եվ պատահական չէ, որ դեռ այս տարվա ամռանը Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ դեմ է արտահայտվել հայ-իրանական սահմանի արգելափակմանը՝ նշելով, որ այդ սահմանը հաղորդակցության ուղի է, որն արդեն հազար տարեկան է:


Հասկանալի է, որ Բաքուն առանց Անկարայի չի կարող ինքնուրույն քայլեր ձեռնարկել, դրա համար էլ Իրանի հոգևոր առաջնորդը կոնկրետ Թուրքիայի նախագահին զգուշացրեց։ Իսկ Իրանի նախագահը և արտգործնախարարը բազմիցս հայտարարել են, որ չեն հանդուրժի սահմանների փոփոխություն տարածաշրջանում։ Այսինքն, Իրանի համար Հայաստանի հետ սահմանի առկայության խնդիրը կենսական նշանակություն ունի։ Եվ այս հարցում Թեհրանը ազդանշաններ է ուղարկում, որ նույնիսկ չի զլանա ռազմական միջամտություն ունենալ, եթե Ադրբեջանը փորձի ուժով միջանցք բացել։ Դրանով է պայմանավորված, որ դեռևս անցյալ տարվա աշնանը Իրանը խոշոր զորավարժություններ իրականացրեց Ադրբեջանի հետ սահմանին, ինչին հետևեցին Նախիջևանում թուրք-ադրբեջանական «Անխախտ եղբայրություն» կոչվող համատեղ զորավարժությունները։ Մեկ այլ խոշոր զորավարժություն Ադրբեջանի հետ սահմանին Իրանը սկսեց այս տարվա հոկտեմբերին, որը հետևեց սեպտեմբերի 12-13-ին Հայաստանի հետ սահմանի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի ագրեսիային։

Այս անգամ Իրանը Արաքս գետի շրջակայքում ավելի հագեցած և մասշտաբային զորավարժություն իրականացրեց։ Դրանց մասնակցում էին Հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը, ներգրավված էին նաև ռազմական ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր ու հարվածային զինատեսակներ։ Վարժանքների ընթացքում առաջին անգամ փորձարկվեց տեխնիկայի տեղափոխումը Արաքսի վրա տեղավորված պոնտոնային (շարժական) կամուրջներով։ Իրանը սրանով ցույց տվեց, որ պատրաստ է հարկ եղած դեպքում կոնկրետ ռազմական միջամտություն ունենալ։ Իրանական զորավարժություններին հետևեցին Ադրբեջանի հատուկ ջոկատայինների զորավարժությունները երկրի հարավում։ Իսկ Ալիևը հայտարարեց, թե դրանով իրենք ցույց տվեցին, թե ոչ մեկից չեն վախենում և հարկ եղած պահին կարող են արձագանքել։ Փաստացի, երկու կողմի զորավարժություններն էլ ավարտվեցին, սակայն Ադրբեջանի և Իրանի հարաբերություններում լարվածությունը շարունակում է խորանալ։ Նախ՝ Իրանը կոնկետ քայլերի անցավ, և Կապանում բացեց գլխավոր հյուպատոսություն՝ ցույց տալով, որ Սյունիքն իրենց համար կարմիր գիծ է:

Ի պատասխան Իրանի կոշտ դիրքորոշման, Ադրբեջանն էլ որոշել է դեսպանություն բացել Իսրայելում և խորացնել Իսրայելի հետ հարաբերությունները։ Բացի այդ, Ադրբեջանը փորձում է ներգրավվածություն ունենալ Իրանում իրավիճակի ապակայունացմանը՝ ձգտելով թեժացնել Իրանում ընթացող բողոքի ակցիաները և բարձրացնել «Իրանական Ադրբեջանի» հարցը՝ ակնարկելով, թե իրենք կպաշտպանեն Իրանում բնակվող ադրբեջանցիներին։ Այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը և հատկապես Իսրայելն ընդդեմ Իրանի պատրաստ են աջակցել Ադրբեջանին, Բաքվին շատ է ոգևորում։ Միևնույն ժամանակ, Բաքուն իրեն ավելի վստահ է զգում, երբ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին էներգակիրների գներն աճել են, և դրանց վաճառքից մեծ շահույթներ է ստանում։ Ուստի պատահական չէ, որ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն առաջարկում է փոխել երկրի անունը՝ այն դարձնելով Հյուսիսային Ադրբեջան: Հասկանալի է, որ մինիսուլթանական ռեժիմ ունեցող Ադրբեջանում ոչ մի պատգամավոր չի կարող ինքնագլուխ հայտարարություններ անել։ Անտեղյակ մարդկանց համար կարող է նույնիսկ այս թեման ծիծաղելի թվալ, բայց այն իր մեջ հատուկ ուղերձ է պարունակում, որ եթե Հյուսիսային Ադրբեջան է ստեղծվում, ապա նշանակում է, որ այն ձգտելու է միավորվել Հարավային Ադրբեջանի հետ, որն Իրանի կազմում է։

Այդպես, օրինակ՝ ադրբեջանցիները հայտարարել են «Արևել յան Զանգեզուր» արհեստական կազմավորման ստեղծման մասին, որպեսզի հավակնություններ ունենան Սյունիքի նկատմամբ՝ այն անվանելով Արևմտյան զանգեզուր։ Իրանական պաշտոնյաները դատապարտում են Ադրբեջանի այսպիսի պահվածքը, իսկ իրանական խորհրդարանի որոշ պատգամավորների կողմից ավելի կոշտ հայտարարություններ են հնչում, որ եթե Գյուլիստանի պայմանագիրը չլիներ, Ադրբեջանը կլիներ Իրանի մաս։ Անգամ ակնարկներ են հնչում այն մասին, որ Նախիջևանը պետք է վերադարձնել Իրանի կազմ, իսկ այդ հայտարարությունների ֆոնին Ալիևը Նախիջևանում կադրային ջարդ է սկսել։ Թե մինչև ինչ կետի կարող է հասնել Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում սրվող լարվածությունը, դեռևս դժվար է կանխատեսել, սակայն բացառված չէ այն տարբերակը, որ Ադրբեջանը թանկ վճարի դրա համար, քանի որ օգտագործելով Ադրբեջանի բնակչության մեծամասնության՝ մահմեդականության շիա ուղղությանը հետևելու հանգամանքը, Իրանը հնարավորություն ունի իսլամական հեղափոխությունն արտահանել այդ երկիր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 246 անգամ
Լրահոս
Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան Եթե Հորմուզում չստացվեց, նշանակում է՝ բացվում է երկրորդ ուղղությունը․ Վահե Դավթյան «Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ «Պապայիդ տունն է»․ ՔՊ-ական պատգամավորի անմակարդակ, վիրավորական պահվածքը Լարված իրավիճակ է Նոր Հաճնում Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am