Բողոքի ակցիաների առաջնորդներից մեկը՝ Մարիա Կոլեսնիկովան, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Բելառուսում բողոքի ակցիաների առաջնորդներից մեկը՝ Մարիա Կոլեսնիկովան, գտնվում է Գոմելի հիվանդանոցում վերակենդանացման բաժանմունքում։
Կոլեսնիկովային հիվանդանոց են տեղափոխել վիրաբուժական պաթոլոգիայով եւ վիրահատել։
«Այժմ նա կայուն ծանր վիճակում է։ Վաղը կտեղափոխվի վիրաբուժական բաժանմունք»,-Facebook-ում հայտնել են նրա աջակիցները։