Ռոնալդուն 500 միլիոն եվրոյի դիմաց պայմանագիր կկնքի

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի հետ պայմանագիր կնքելուն։
Ինչպես տեղեկացնում է իսպանական Marca պարբերականը, սաուդցիները 37-ամյա հարձակվողին առաջարկում են 2,5 տարվա պայմանագիր՝ 500 միլիոն եվրո արժողությամբ:
Նշվում է, որ Եվրոպայից կամ ամերիկյան MLS-ից ոչ մի ակումբ չի կարող համեմատելի պայմաններ առաջարկել պորտուգալացուն։