«ԱՄՆ-Ադրբեջան-հարաբերություններ. ընդհանուր նպատակներ հանուն կայուն ու բարեկեցիկ ապագայի»
Ադրբեջանական Tutan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հոդված է հրապարակել, որտեղ նշել է, որ երկկողմ հարաբերությունները հենված են երեք առաջնահերթությունների վրա՝ անվտանգություն, ժողովրդավարություն ու տնտեսություն/էներգետիկա, որոնք փոխկապակցված են միմյանց: «Առողջ տնտեսությունը երկրի անվտանգության հիմքն է։ Միայն հասարակությունում, որտեղ ապահովվում է օրենքի գերակայությունը, և հարգվում են մարդու իրավունքները, կարելի է հասնել տնտեսական ողջ պոտենցիալին։ Դեմոկրատական հասարակությունը կարող է բարգավաճել այն ժամանակ, երբ պաշտպանվում է մարդկանց անվտանգությունը։ Դա կարևոր է երկարաժամկետ կայունության ու բարեկեցության համար։ ԱՄՆ-ը մշտապես աջակցել է Ադրբեջանի երկարաժամկետ կայունությանն ու բարեկեցությունը և այդ հարցերում եղել է նրա կողքին»,- գրել է դեսպանը։ Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդրին՝ Սեկուտան նշել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարվող աշխատանքներին՝ Ղարաբաղյան հակամարտության կայուն և երկարաժամկետ կարգավորման համար։
