4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Թուրքիայում
Թուրքիայի Մուղլա նահանգում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Միլաս շրջանի Բեյջիլեր գյուղում, հիպոկենտրոնը՝ 5 կմ խորության վրա: Նշվում է, որ նույն օրը մի քանի ժամ տարբերությամբ Մուղլայում գրանցվել է ևս մի երկրաշարժ՝ 4.1 մագնիտուդ ուժգնությամբ:
