Դանիան ուժեղացնում է սահմանային վերահսկողությունը
Դանիայի Ներգաղթի, ինտեգրման և բնակարանային նախարարությունը հայտարարել է անօրինական ներգաղթյալների հոսքի դեմ պայքարի նոր միջոցառումներ ձեռնարկելու մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը: Դանիայի պետական սահմանները կուժեղացվեն 10 օրով՝ ընդհուպ մինչև մարտի 4-ը: Միաժամանակ ժամանակավոր վերահսկողությունը կընդլայնվի մինչև Գերմանիայի հետ սահման:
