Այս տարեվերջն էլ արտահերթերով «հարուստ» կլինի. Ինչ է նախատեսել իշխանությունը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի առաջին տասնօրյակում տեղի կունենա ԱԺ-ի՝ այս տարվա վերջին քառօրյան։ «Փաստ» թերթի խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ, դրանով, սակայն, նստաշրջանի աշխատանքները չեն ավարտվի, քանի որ իշխանությունները նախատեսում են, բացի հերթական քառօրյան, ևս երկու, որոշ տեղեկություններով՝ անգամ երեք արտահերթ նիստ գումարել։

Մեր տեղեկություններով, արտահերթերի նման առատությունը պայմանավորված է նրանով, որ մինչև հունվարյան արձակուրդները կառավարության կողմից խորհրդարան ուղարկված և «անհետաձգելի» համարվող մի շարք նախագծեր արդեն սկսել են քննարկվել հանձնաժողովներում, և այս կերպ իշխանությունները նպատակ ունեն դրանք քննարկել ու դակել «ոտքի վրա», արագացված տեմպերով։


Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ սեպտեմբերից մեկնարկած նստաշրջանի գրեթե բոլոր քառօրյաների օրակարգերը, մեղմ ասած, բավականին թեթև էին. դրանցում սովորաբար ընդգրկված էին մոտավորապես 15-20 նախագիծ, որոնք «քննարկվում» էին ռեկորդային ինտենսիվությամբ, հաճախ առանց քննարկումների: Ավելին, որոշ քառօրյաներ տևում էին ընդամենը մեկուկես օր։ Հավելենք, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, տարեվերջի արտահերթերում լինելու են մի շարք վարկային նոր համաձայնագրեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 224 անգամ
Լրահոս
Ազատության համը տեսած կնոջը դժվար կլինի հետ բերելը․ Քրիստոս թող խաղաղացնի սիրտդ, Աննա Հակոբյան «ԱԱԾ-ից ինձ գիտե՞ք՝ ինչ են ասել․․․ Փաշինյանը գժվել է»․ ՊՆ նախկին նախարար Կարապետյան (video) Մահացել է երգիչ Գագիկ Հարությունյանը «Ծանոթներ կորան Սումգայիթում,մինչև այսօր չկան…Թուրքը դեռ ձեր կոկորդից է կծելու». Աննա Այվազյան (video) Իրական խաղաղության հասնելու միակ ճանապարհը բոլոր պատանդների ազատ արձակումն է. Դավիթ Վարդանյան «Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի 2026 թվականի ընտրություններին Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը զեկույց է ներկայացրել Արցախի հարցով հետաքննության հարթակին Նիկոլ ու Աննա՛, ձեր շոուով չեք ստիպելու մոռանանք Բաքվի հայերի ցեղասպանության հիշատակման օրերը (video) Բոլոր աղետների օրերին քո հայասպան կերպարները հիշում ենք, ու օրը գալու է՝ քեզ էլ, քո չամուսնուն էլ, հիշեցնելու ենք․․․ Այս հայտարարությունից հետո Հայաստանի ժողովուրդը պետք է շատ անհանգստանա․․․ Բա մեզանից ե՞րբ եք բաժանվելու, ե՞րբ ենք ձեզանից պրծնելու․․․ Երբեք մի ասա` երբեք. Մխիթարյանը պատասխանել է կարիերան ավարտելու և ապագայի վերաբերյալ հարցերին Այ էս նկարն, օրինակ, ներելու չի։ Սա հայության դեմ այս զույգի գիտակցված հանցանքների սիմվոլիկ խտացումնա․ Մխոյան Արթուր Չախոյանին հրավիրել են վարժական հավաքների Հայկ Եղյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ Փաշինյանի հասցեին քննադատական խոսքեր ասելու համար Թող էդ 10․000 ն էլ չտա, միայն թե գնա․ Հարցում (video) Լու՞րջ ես ասում, Աննա՛․․․ խեղճ կին է խաղում․ Մանուել Մանուկյան (video) «ՀայաՔվե»-ն և «Միասնության թևեր»-ը միավորվում են Ռուզաննա Խաչատրյանին վերաբերող գործը մուտք է եղել դատարան․ մեղադրանք է առաջարդվել նաև նրա 2 ազգականի Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի հետ սահման տանող ճանապարհի մի մասը Արտակարգ իրավիճակ՝ Նիգավան-Սպիտակ ճանապարհին․ 100-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել #ՀԻՄԱ․ «Աննա՛, Նիկո՛լ, դե հիմա լսեք՝ ինչ եմ ասում ձեր բաժանության մասին»․ Աննա Այվազյան (video) Հիմա լսե՛ք՝ բանակում մահերի մասին ինչ են թաքցնում․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ես Աննային ամուսնության առաջարկ եմ անում, ասեմ ինչու․ Վահե Մովսիսյան (video) Նիկո՛լ, Աննա՛, ձեր «Կասանդրա»-ով չլացացնե՛ք․ Հենրիխ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am