Ու՞ր է պատասխանը․ Ալիևը նորից խոսել է ուլտիմատումների, շանտաժի լեզվով․ Անդրանիկ Թևանյան (video)

«Հայաստանում խաղի կանոն է դարձել իշխանությունների կողմից, որ Ադրբեջանի հայտարարություններն անարձագանք են թողնվում»,-  ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով 44–օրյա պատերազմի կապակցությամբ Ադրբեջանի խորհրդարանի ընդունած հայտարարությանը, որին այդպես էլ ՀՀ իշխանությունների կողմից արձագանք չի եղել: Նշենք, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը որոշել է դեկտեմբերի 2-ին խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել և հանդես գալ պատասխան հայտարարությամբ:

«Հիշենք, թե ինչպես էր Ալիևն անձնական վիրավորանքներ հասցնում Փաշինյանին և մնում անպատասխան, Շուշիի հռչակագիրը, որն ընդունվեց 2021 թվականին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, ու դրա վերաբերյալ մեր նախաձեռնությունը մերժվեց ՀՀ իշխանությունների կողմից՝ այն պատճառաբանությամբ, որ իրենք խաղաղության օրակարգ են ուզում, և իբր այն կարող է խանգարել: Եվ ժամանակը ցույց տվեց, որ դա սխալ էր, առնվազն միամտություն էր կամ միտումնավոր քաղաքականություն Ադրբեջանին սիրաշահելու համար:

Հայաստանի հետ կրկին խոսել են ուլտիմատումների, շանտաժի, սպառնալիքի, պահանջների լեզվով, ներկայացվել են այնպիսի պահանջներ, որոնքթ սպառնալիք են մեր անվտանգությանը, օգտագործվել են այնպիսի ձևակերպումներ, որոնք մեզ համար անընդունելի են, խոսել են նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքից: Այս ամենն անպատասխան թողնելը նշանակում է առնվազն համաձայնության կամ վախի նշան»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։

դիտվել է 280 անգամ
Լրահոս
Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ» Ինչ է հայտարարագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Կառավարությունը ծրագիրը տապալել է. «Ժողովուրդ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ» Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am