«Թավշյա» հաշվեկշիռ

Եթե գնահատենք թավշյա կոչված հեղափոխաիշխանափոխությունը «չոր» մնացորդի տեսանկյունից, ապա շատ ուշագրավ պատկեր է ստացվում։

Եվ այսպես, «թավշյան» տեղի ունեցավ, որպեսզի

– Նիկոլ Փաշինյանը պատերազմ ու պարտություն բերի, Արցախը հայտարարի Ադրբեջանի մաս, Հայաստանի տարածքները փոքրացնի, հայ–ռուսական հարաբերությունները փչացնի, Հայաստանը սարքի աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմ, հայ–իրանական ճանապարհային կապը վատացնի, ՀՀ անկախության հռչակագրի դեմ պայքար մղի,

– կորցնենք Արցախի պետականությունը և կանգնենք ՀՀ պետականության կորստի խնդրի առաջ,

– Նիկոլ Փաշինյանը և իր նեղ շրջապատը հարստանան, Նիկոլը կիրակի օրերին ձիարշավարանում ձի քշի այն պահին, երբ Վրաստանում հազարավոր հայ վարորդներ հերթում կանգնած կոտորվում են ու փչանում է արտահանվող բերքը,

–«թավշյա» տղաներն ու աղջիկները պետության ու այլոց հաշվին պտտվեն աշխարհով մեկ, կոռուպցիան խորացնեն, թալանը գռեհիկ դարձնեն, հին օլիգարխների հետ փայ մտնեն և նոր օլիգարխներ ստեղծեն,

–հայ ժողովրդի զավակները հազարներով զոհվեն մարտի դաշտում՝ անպաշտպան մնալով օդից թափվող կրակից, Եռաբլուրն ընդլայնվի, մարդիկ առողջությունը կորցնեն, ունենանք տասնյակ հազարավոր փախստականներ ու Ադրբեջանում մնացած գերիներ, Ջերմուկ գնալը դառնա վտանգավոր, Սյունիքի ճանապարհները հայտնվեն թշնամու ուղիղ նշանառության տակ,

–դատավորները դառնան վնգստացող, դատախազները՝ է՛լ ավելի, քննչական մարմինները՝ առավել ևս,

–ժողովրդավարությունը վերածվի մահակի,

–ոստիկանությունը պայքարի զոհերի ծնողների դեմ ու իրեն պահի ենիչերիների պես,

–հպարտ որակված քաղաքացիները թալանվեն խանութներում, մահանան կամ ծեծվեն՝ Նիկոլ Փաշինյանի տեղաշարժն ապահովելու շրջանակներում։

Հա, չմոռանանք։ Իրենք սիրում են բոլորին, հպարտանում բոլորով և խոնարհվում բոլորի առաջ։

ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 385 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am