Ծեծկռտուք Սյունիքի մարզում. Հնչել են կրակոցներ. Կան վիրավորներ

«SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` օգոստոսի 11-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի, ինչպես նաև հնչած կրակոցների փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` այդ օրը` ժամը 17:00-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել Ներքին Խնձորեսկ գյուղի բնակչուհի 47-ամյա Վարդուշ Հարությունյանի և նույն գյուղի բնակիչ 16-ամյա Հարութ Շահնազարյանի միջև: Վիճաբանության ժամանակ Վ. Հարությունյանի ամուսինը` 51-ամյա Սամսոն Արզանյանը, մի քանի անգամ հարվածել է Հ. Շահնազարյանի տատիկին` 75-ամյա Լարիսա Շահնազարյանին, որից հետո ձեռքին եղած փայտով հարվածել է Հ. Շահնազարյանի մորը` 43-ամյա Գայանե Բուդաղյանին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Վիճաբանության ընթացքում 20-ամյա Գևորգ Շահնազարյանը իր հորը` 46-ամյա Արմեն Շահնազարյանին պատկանող Ford Transit մակնիշի 20 LU 560 համարանիշի ավտոմեքենայի միջից վերցրել է ատրճանակը և կրակոցներ արձակել: Գորիսի ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում, Գ.Շահնազարյանը և Հ. Շահնազարյանը գնացել են Ս. Արզանյանի տուն , նրան, կնոջը և Վ.Հարությունյանին այնտեղ տեսնելով` հայհոյանքներ են տվել, նրանց ուղղությամբ քարեր են շպրտել, իսկ Գ. Շահնազարյանն ատրճանակով սպառնացել է, որ կսպանի, ապա նրանց ուղղությամբ 3 կրակոց է արձակել: Գ Շամշյանի տեղեկություններով քննիչների կատարած բացատրական աշխատանքի արդյունքում Գ. Շահնազարյանը ներկայացրել է ատրճանակը:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Բանավեճ լրագրող Սյուզի Բադոյանի և Փաշինյանի միջև (video) Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Վրաստանում նոր պատրիարք են ընտրել Ձեզ ասեմ՝ Նիկոլն ուր է հետ գնալու․ Հայկ Նահապետյան (video) Հունգարիան չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա. Անիտա Օրբան Երևանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները. Հակոբ Բադալյան Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի Պուտինն ինչ է ասել Բելլա Քոչարյանին (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Ռոբերտ Քոչարյանը գիտե՞ք՝ ինչ ճանապարհ է անցել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Նոր Նորքի թաղապետարանի պաշտոնատար 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել #ՈՒՂԻՂ․ Տավուշեցիներն իրենց հարցերի լուծումն են ուզում Ռոբերտ Քոչարյանից (video) Վեդիում մանկապղծության գործով մեղադրվող երրորդ անձը կալանավորվել է Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Դու չե՛ս վճարել քո արածների գինը, դրա համար էլ գնում ես այս սարսափելի քայլերին․ Քոչարյանը՝ Նիկոլին (video) Մեր հողերը մի՛ տվեք, հերիք ա․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Ճամբարակում են Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Առու՛շ, բոյիդ հասնու՞մ է․ Անժելա Թովմասյան (video) «Ամո՛թ, դուք երեք պատերազմ բերողներ եք»․ կռիվ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (video) Ու՞ր է Սուրեն Պապիկյանի պատասխանն՝ Աննա Գրիգորյանին․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին (video) Թրամփը Չինաստան կայցելի ՔՊ-ի մասով դիմումը քննվում է Վանաձոր-Երևան ավտոճանապարհին բախվել են «GAZelle»-ը և «UAZ»-ը․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է Փաշինյանը հրաժարվել է մեկնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am