Շահագրգիռ կողմերը միայն կշահեն. Ալիև
Չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է արգելափակել «Զանգեզուրի միջանցքը», հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք Զանգեզուրի միջանցքը քննարկել ենք ռուս պաշտոնյաների հետ իմ վերջին զրույցի ժամանակ։ Չեմ կարծում, որ Հայաստանն ի վիճակի է արգելափակել այդ միջանցքը։
Այդ նախագծերն ուղղված չեն որևէ մեկի դեմ, ընդհակառակը, շահագրգիռ կողմերը միայն կշահեն», - Ալիևի խոսքերն է մեջբերում «Интерфакс-Азербайджан»-ը։
