«Չենք համակերպվել ու չենք համակերպվելու». Ասում են ու Հայաստանը թողնում անդունդի եզրին

«Հայաստանը, անկասկած, կմնա ՀԱՊԿ-ում», չնայած ամեն ինչ չէ, որ հաջողվեց համաձայնեցնել, երեկ կազմակերպության երևանյան գագաթնաժողովից հետո լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«ՀԱՊԿ գագաթնաժողովում չնայած ամբողջ բարդությանը, չնայած, ինչպես ղեկավարներն ասացին իրենց ելույթների ժամանակ, ամեն ինչ չէ, որ հաջողվեց համաձայնեցնել, միջոցառումը ևս մեկ անգամ հաստատեց այս ձևաչափի պահանջված լինելը, ՀԱՊԿ-ի արդիականությունն ու կենսունակությունը», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հավելել է Կրեմլի խոսնակը:

Պեսկովը նշել է, որ այս տարի ՀԱՊԿ-ը շատ կարևոր դեր է խաղացել հունվարին Ղազախստանում ստեղծված իրավիճակի կարգավորման գործում։ "Россия 1" հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Կրեմլի խոսնակը համոզմունք է հայտնել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ջանքերն «ակնհայտորեն պահանջված են Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում»:

Պեսկովն ուշադրություն է հրավիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերին, որ նա հակված է ՀԱՊԿ-ի աշխատանքը Բաքվի և Երևանի միջև իրավիճակի շուրջ մեկնաբանել որպես ձախողում։ «Դա հայկական կողմի տեսակետն է, հայկական կողմի իրավունքն է այդպես դիտարկել իրավիճակը։ Բայց մյուս կողմից՝ ՀԱՊԿ-ի պահանջվածությունն այս իրավիճակում ակնհայտ է», - պնդել է Վլադիմիր Պուտինի խոսնակը։

Հայկական կողմը ակնկալում է ՀԱՊԿ դաշնակիցներից հստակ քաղաքական գնահատական սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, իսկ առկա խմբագրությամբ Հավաքական անվտանգության խորհրդի «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծն այդ տեսանկյունից չէր բավարարում հայկական կողմին, «Ազատության» հետ զրույցում այսօր ասել է ՀՀ Արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը: «Հետևաբար, որոշում կայացվեց փաստաթուղթն ուղարկել լրամշակման», - ասաց նա՝ ի պատասխան հարցին՝ ի՞նչ առաջարկներ էր ներկայացրել Հայաստանը, որոնք այդպես էլ չընդունվեցին, արդյունքում չստորագրվեց նաև «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծը:

Հունանյանը հավելել է, թե ցավալի է, սակայն ՀԱՊԿ որոշ գործընկերներ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ հաջակցություն Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին հայտարարության ընդունումը կապեցին «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման միաժամանակյա ընդունման հետ, ինչի արդյունքում բոլոր երեք փաստաթղթերը ուղարկվեցին լրամշակման:

Նշենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը երեկ 3 փաստաթուղթ չի ընդունել:

Փաշինյանը երեկ հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ հռչակագիրը և Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին նախագիծը, պատճառաբանելով, որ փաստաթուղթը վերջնական տեսքի չի բերվել։

Բայց չնայած, որ ՀԱՊԿ -ն այդպես էլ քաղաքական հայտարարություն չարեց և չդատապարտեց Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ, Փաշինյանն այսօր անկեղծ ու դրական էր գնահատել երևանյան գագաթնաժողովի քննարկումները։ «Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը չընդունվեց, այսինքն, մենք չստորագրեցինք հռչակագիրը և սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը չընդունվեց էլի մեր չստորագրելու պատճառով: Բայց ես էլի ուզում եմ ասել, որ ընդհանուր առմամբ դրական եմ համարում քննարկումը», - ասել է Փաշինյանը:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր հերթին «Ազատության» հետ զրույցում այսօր հույս է հայտնել, թե ՀԱՊԿ անդամ երկրները «ուշքի կգան» և առնվազն քաղաքական գնահատական կտան այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիային։ Ալեն Սիմոնյանը որոշ փակագծեր բացեց՝ ասելով, որ երեկ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը, քանի որ ռազմաքաղաքական այդ կառույցն անգամ քաղաքական հայտարարություն անելու հայկական կողմի ակնկալիքը չի բավարարել։ ԱԺ նախագահի խոսքով՝ հայկական կողմի դժգոհության պատճառը նաև ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջին էր վերաբերվում, քանի որ երրորդ պետության զորքերը այժմ ՀԱՊԿ տարածքում են։

«Բավարար չի եղել մեզ այն գնահատականը, որը մեզ պետք էր: Ինչո՞ւմ է զավեշտը, ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական կառույց է, մենք ակնկալիք ունեինք քաղաքական գնահատականի ռազմաքաղաքական դաշինքից, և այդ ակնկալիքը նույնպես չի բավարարվում, դրա համար որոշում է կայացվել չստորագրել: Մենք հույս ունենք, որ մեր գործընկերները ուշքի կգան և կհասկանան, որ ՀԱՊԿ-ի սահմանը նաև Հայաստանի սահմանն է», - ընդգծեց ԱԺ նախագահը:

Ինչո՞ւ ՀԱՊԿ-ն այդպես էլ չդատապարտեց Ադրբեջանի ագրեսիան կառույցի անդամ Հայաստանի նկատմամբ։ Ազգային ժողովի նախագահ Սիմոնյանի համոզմամբ, պատճառն այն է, որ ՀԱՊԿ անդամ երկրները շատ ջերմ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, բայց դա չի կարող ազդել միջպետական պայմանագրային պարտավորությունների վրա։

Այժմ, ըստ Սիմոնյանի, ՀԱՊԿ-ը ինքը պետք է ապացուցի իր գոյությունն ու աշխատունակ լինելը։ Ազգային ժողովի նախագահը շեշտում է՝ Հայաստանը, երբ անդամակցում էր այս կառույցին, դա անում էր Թուրքիայի և Ադրբեջանի հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, և եթե այդ վտանգի պարագայում ՀԱՊԿ-ը չի գործում, ապա ինչի՞ համար է Հայաստանը շարունակում անդամակցել այդ կառույցին։

Չնայած այս իրավիճակին, իշխանություններն առայժմ ձեռնպահ են մնում կառույցը լքելու մասին ուղիղ հայտարարություն անել։

«Ակնհայտ է, չէ՞, որ հայաստանյան իշխանությունները չեն համակերպվել, չեն համակերպվում ու չեն համակերպվելու այսօրվա անգործության հետ և հիմա որևիցե հայտարարություն անելը շատ կտրուկ կդիտվի», - նշեց Ալեն Սիմոնյանը:

«Ազատության» դիտարկմանը՝ «այս պահին դեռ չենք հայտարարում, որ դուրս կգանք այդ կառույցից, եթե առաջիկայում այդպես էլ չլինի այդ քաղաքական գնահատականը», ԱԺ նախագահն արձագանքեց. - «Մենք երբևիցե չենք ասել, որ դուրս կգանք, մենք ասում ենք, որ ՀԱՊԿ-ն է դուրս եկել մեր տարածաշրջանից, իրենք են գնացել այստեղից և մենք ուզում ենք, որ մեզ տեղեկացնեն, ասեն՝ իրենք այլևս այս տարածաշրջանում չկան, չեն գործում և ՀԱՊԿ-ն այստեղ այլևս սահման չունի»:

Եվ ի՞նչ... Ո՞րն է Հայաստանի պլանը, եթե իսկապես Ռուսաստանը դուրս է գալիս այս տարածաշրջանից... Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղ համակեցությունը, երբ Ալիևի ու էրդողանի երազանքը Հայաստանի ոչնչացո՞ւմն է...

Ի վերջո, Հայաստանը պատասխանատու է որպես ՀԱՊԿ անդամ՝ այդ կառույցում ստեղծված իրավիճակի համար: Հայաստանն այս կառույցում նախագահող պետություն էր ու եթե նա այս ընթացքում չկարողացավ անդամակից երկրներից Հայաստանի պետության շահին համապատասխան որևէ դրական հայտարարություն ստանալ՝ նախևառաջ ինքն իրեն պետք է մեղադրի, ոչ թե այլոց...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1508 անգամ
Լրահոս
Քրեակատարողական ծառայողները ձերբակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանին Աշխարհի 50 լավագույն համալսարանների շրջանավարտները կազատվեն զինվորական ծառայությունից Է՞ս ա ձեր խոստացած ապագան՝ դատարկված գյուղերով. Արամ Մանուկյանը՝ դպրոցների փակման մասին ՀՀ վճռաբեկ դատարանը Տեր Օշինի իրավունքների խախտման հետ կապված արդեն 2-րդ բողոքն է վարույթ ընդունում. փաստաբան Թուրքերը հոկտեմբերի 27-ով բանալին վերցրեցին, 2018-ին մեր դուռը բացեցին, մտան ներս ու դուրս չեն գալիս. Դավիթ Ամալյան Ընտրությունների նախաշեմին նման արհեստական խոչընդոտների ստեղծումը կասկածի տեղիք է տալիս. Դանիելյան Թուրք պատգամավորը՝ հայ-թուրքական կարգավորման մասին Թուրքիան մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի զորավարժությանը Զելենսկին կտրուկ հրաժարվել է դուրս բերել ուկրաինական զինված ուժերը Դոնբասից Արշակ Սրբազանի գործը շուտով կուղարկվի դատարան․ նախաքննության ավարտ հայտարարվեց Կիևին միջուկային զենք փոխանցելու ծրագրերի մասին ՌԴ ԱՀԾ տեղեկատվությունը չափազանց վտանգավոր է․ Պեսկով Արթիկի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում Ի՞նչն է միավորում Նիկոլին ու Ալիևին․ Արմեն Աշոտյան (video) Բազմաթիվ ահազանգեր ենք ստացել ու եկել ենք դրա հետևից․ «Համահայկական ճակատ» շարժում (video) Ասեմ՝ ինչու եմ նկարում ու բացահայտում պարեկային ծառայողների անօրինությունները․ Ռոման Երիցյան (video) Կյանքում չեմ ընդունի թշնամու բենզինը․ Հարցում (video) Հունիսի 7-ին, վստահ եմ ասում, Նիկոլը վռնդվելու է․ Երվանդ Բոզոյան (video) Էդ ի՞նչ հայտարարություն էր Վարդան Ղուկասյանի մասին․․․ ըսիգ Փաշինյանի շինած գործն է․ գյումրեցի (video) Գյումրեցինե՛ր, հայրենադավ «թուրքական ապրանքների» խելքին մի՛ ընկեք․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ԱՄՆ-ն գիտի, որ Թուրքիան ոչնչացնելու է Հայաստանը․ Երվանդ Բոզոյան (video) Ե՞րբ են ազատ արձակվելու Սրբազանները․ Անժելա Թովմասյան (video) 60% անտարբեր ընտրողին ասեմ՝ ոնց ենք արթնացնելու․ Երվանդ Բոզոյան (video) «Անգերեզման ու անհայրենիք ապրե՞մ»․ լեզվակռիվ ԱԺ-ում (video) Նիկոլի բանկերը տարեկան 1,5 միլիարդ թալանում են ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (video) Սևան-Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2107»-ը կողաշրջված բախվել է ծառին. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am