«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը թեեւ նոր-նոր է պաշտոնի նշանակվել, բայց արդեն իրական կադրային ջարդ է սկսել: Երեկ նա պաշտոնից ազատել է կաբինետի բոլոր նախարարներին ու միայն չորսին որպես պաշտոնակատար նշանակել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պետնախարարի ազատումների շքերթը ոչ միայն Արցախի քաղաքական ուժերին, այլ նաեւ գործադիրի, օրենսդիրի ու ուժային կառույցների ներկայացուցիչներին է անակնկալի բերել: Մեր օրաթերթի՝ արցախյան աղբյուրները փոխանցեցին, որ մինչեւ այս պահը նոր անուններ չեն շրջանառվում:
«Այդ տեղեկությունը նա խիստ գաղտնի է պահում: Հայտնի էլ չէ, թե այս մասով ո՞ւմ հետ է քննարկումներ ունենում, կամ, առհասարակ, քննարկումներ ունենո՞ւմ է, թե՞ ինքն անձամբ է որոշումներ կայացնում»,- ասաց մեր զրուցակիցն ու ավելացրեց, որ Արցախի կառավարական նոր կաբինետն, ըստ երեւույթին, արցախցիներից չի ձեւավորվի:
«Կա՛մ Հայաստանից կադրեր կբերի, կա՛մ էլ՝ դրսից: Անընդհատ շեշտում է, թե այսօր Արցախում ոչ ստանդարտ լուծումներ են պետք, ու դրա համար, ըստ երեւույթին, «ոչ ստանդարտ» լուծումների մասնագետների առաջին պլան կբերի»,- ավելացրեց մեր զրուցակիցը»:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը