Մնացական Մարտիրոսյանի՝ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր դառնալու որոշում կայացնողը մեկ մարդ է. ով է նա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Թեեւ ողջ մասնագիտական ու քաղաքական հանրույթը քննարկում է հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի հակակոռուպցիոն դատարանի դատավոր դառնալու հավանականության մասին, սակայն ամեն ինչ դեռ վերջնական չէ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ միայն մեկ մարդ է որոշելու, թե Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընտրվելո՞ւ է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, թե՞ ոչ: Եւ այդ մեկ մարդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:

Ավելին՝ դատական համակարգում տարածված խոսակցությունների համաձայն՝ ՀՀ նախագահը չի ստորագրի նրա նշանակման դիմումը, եւ այն հետ կուղարկի ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդ, որից հետո որոշում կայացնողը կլինի Նիկոլ Փաշինյանը՝ նրան իրավունքի ուժով նշանակե՞լ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, թե՞ ոչ:

Նշենք, որ Մնացական Մարտիրոսյանը ԲԴԽ-ի կողմից ընտրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, եւ հիմա նրա նշանակման դիմումը ուղարկվել է ՀՀ նախագահին, որ ստորագրի: Սակայն նկատենք, որ դատավոր նշանակվելուց առաջ բոլոր թեկնածուները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից անցնում են բարեվարքության ճանապարհով, եւ հանձնաժողովը դատավորի կամ դատավորի թեկնածուի մասին կարծիք է ներկայացնում, որը հետագայում դրվում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի սեղանին, ու նախագահն է որոշում՝ դատավորին ընդունե՞լ դատական համակարգ, թե՞ առարկությամբ հետ ուղարկել:

Եվ, ահա, Մարտիրոսյանի թեկնածությանը բարեվարքության մասով բացասական գնահատական է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ինչպես նաեւ՝ ԲԴԽ-ի կողմից ներգրավված միջազգային փորձագետ Վիտալի Կասկոն: Տեսնենք՝ ինչ կլինի ապագայում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 310 անգամ
Լրահոս
Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am