ՔՊ–ն ռիսկ կանի՞ միանալ Ադրբեջանի խորհրդարանին պատասխանող հայտարարությանը

Նիկոլ Փաշինյանը 2020–ի սեպտեմբերի 25–ին խոստացել էր Ալիևին պատասխանել ու ասել այնպիսի բաներ, որից հետո Ադրբեջանում ներքին խժդժություններ պետք է առաջանային։ Բայց նրա հարցազրույցը Հ1–ին սեպտեմբերի 26–ին եթեր չգնաց․սեպտեմբերի 27–ին էլ սկսեց պատերազմը։

Պատերազմից հետո Ալիևը բազմիցս վիրավորանքներ ու նույնիսկ հայհոյանքներ է տեղացել Նիկոլի հասցեին, բայց Նիկոլը ծպտուն չի հանել։ Ավելին՝ Նիկոլը ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին՝ չի օգտագործում «Արցախի հանրապետություն» ձևակերպումը, չի միանում ընդդիմության նախաձեռնած «Շուշիի հռչակագրի» դեմ բերվող հայտարարությանը, Արցախ չի մեկնում, քարոզում է Ադրբեջանի օգտին՝ պարբերաբար հայտարարելով, որ «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ», չի խոսում ինքնորոշման իրավունքի մասին և այլն։

Նիկոլը Պրահայում համաձայնել է Ալիևի այն տեսակետին, ըստ որի՝ Ղարաբաղի հարցը փակված է, այն Ադրբեջանի մաս է և ղարաբաղցիների հետ Բաքուն կշփվի Ադրբեջան ներքին օրենսդրության շրջանակներում։ Նիկոլ Փաշինյանն Աստանայում Ալիևի այս խոսքերն էլ լուռ համաձայնությամբ ընդունեց։

Փաշինյանը լռության է մատնել նաև օրերս Ադրբեջանի խորհրդարանի կողմից 44–օրյա պատերազմին վերաբերող հայտարարությանը։

«Քաղաքացիական պայմանագիրը» լուռ է։ Ադրբեջանի խորհրդարանին պատասխանելու գործընթաց է նախաձեռնել խորհրդարանական ընդդիմությունը։ Հիմնական զեկուցող է լինելու Անդրանիկ Թևանյանը, ով նաև «Շուշիի հռչակագրին» անդրադարձող բանաձևի հեղինակն էր։

Ռիսկ կանի՞ Նիկոլ Փաշինյանը պատասխանել Ադրբեջանի խորհրդարանի՝ հակահայկական, իրականությունը խեղաթյուրող ու ՀՀ–ի հետ շանտաժի լեզվով խոսող հայտարարությանը, թե՞ իրեն կպահի «Շուշիի հռչակագրի» դեմ ընդդիմության բերած հայտարարության ընդունման սցենարով, այսինքն՝ կփորձի չնեղացնել Ալիևին։

Սևակ Դանիելյան

zham.am

դիտվել է 847 անգամ
Լրահոս
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am