Ասել, թե Հայաստանը, ստորագրելով Ալմա Աթայի հռչակագիրը, ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կներեք, էլի...Հո բոլորը ՔՊ-ական չեն․ Արթուր Խաչատրյան

«Առավոտ» թերթը գրում է․ «Արթուր Խաչատրյանը վստահեցնում է, որ ՊՆ-ում Շուռնուխի մասին Վաղարշակ Հարությունյանի ստորագրած փաստաթուղթը իր աչքով է տեսել ու երբ գաղտնիության ժամկետն անցնի, կիմանանք, թե փաստացի ադրբեջանցիք էլ ավելի ինչ են պնդել:


«Միշտ պետք է խոսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Դեռեւս Սովետական միության ժամանակից Ադրբեջանը հղում էր կատարում ՍՍՀՄ սահմանադրության 78-րդ հոդվածի վրա՝ տարածքային ամբողջականություն, մենք՝ 70-րդ: Եվ ամբողջ ընթացքում մենք շեշտել ենք ազատ ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանը՝ տարածքային ամբողջականության: Կոսովոյի պահով Միջազգային արդարադատության դատարանի վճիռը հստակ էր՝ տարածքային ամբողջականության իրավունքը չի արգելում ժողովուրդներին միակողմանիորեն անկախություն հռչակել: Ադրբեջանը դրա դեմ բողոքել էր, բայց շան տեղ չէին դրել իրենց բողոքը: Դա է միջազգային արդարադատության դատարանի խորհրդատվական կարծիքը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ համեմատելով այսօրվա քաղաքականության հետ:

«Այսօր Փաշինյանը ինքնորոշման իրավունքը թողնում է մի կողմ, հարցը իջեցնում է տարածքային ամբողջականության տիրույթ, սկսում է Ադրբեջանի թելը թելել, այդտեղ ինքը պարտվում է, ասում է՝ դե տեսեք, պարտվել եմ: Որովհետեւ ո՛չ Ալմա Աթայի դեկլարացիան, ո՛չ ՄԱԿ կանոնադրությունը, ո՛չ Հելսինկյան եզրափակիչ ակտը չեն արգելում անկախության միակողմանի հռչակումը: Ավելին՝ ԱՊՀ-ն կազմելու պահին, որը ստորագրվել է 1991-ի դեկտեմբերի 21-ին, Հայաստանը վավերացրել է 1992-ի փետրվարի 18-ին, Ադրբեջանը 1993-ի սեպտեմբերի 23-ին, այսինքն, այդ պահին Ադրբեջանը ԱՊՀ անդամ երկիր չէր: Եվ ասել, թե Հայաստանը, ստորագրելով Ալմա Աթայի հռչակագիրը, ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կներեք, էլի...Հո բոլորը ՔՊ-ական չեն ու բոլորը «Հայկական ժամանակ» չեն կարդում եւ Հ1 չեն նայում»:

Նախկին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը վստահեցնում է, որ Ադրբեջանը ստորագրել է հռչակագիրը, բայց չի վավերացրել: Նրա խոսքով՝ 1993 թվականի սեպտեմբերի 24-ին Ադրբեջանը դարձել է ԱՊՀ անդամ, նույն օրը Հեյդար Ալիեւը ստորագրել է Ալմա Աթայի հռչակագիրը, այդ նույն օրը Բաքվում տեղի է ունեցել իրենց Գերագույն խորհրդի նիստը, որը վավերացրել է ոչ թե հռչակագիրը, այլ ընդամենը ԱՊՀ կանոնադրությունը: Արթուր Խաչատրյանը հակադարձեց՝ ասելով, որ Ադրբեջանը վավերացրել է. «Իրենք երկուսը միասին են ընդունել: Կարող եմ հիմա բացել եւ ցույց տալ»:

Հարցին՝ ՔՊ պատգամավորներն ասում են՝ լավ, ուզում ենք պաշտպանել Արցախի ժողովրդի անվտանգությունը, բայց չունենք ռեսուրս, ասում են՝ ուզեք, չունենք հնարավորություն, ի՞նչ պիտի անենք՝ Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Այդ ռեսուրսը ՀՀ-ն միշտ ունեցել է: Այդ ռեսուրսը իրենք սպառել են եւ հիմա իրե՛նք չունեն ռեսուրս: Դա չի նշանակում, որ ՀՀ-ն չունի այդ ռեսուրսը: Մարդիկ ասում են՝ ձախողել ենք, բայց դե մենք պետք է շարունակենք: Ձախողել են, ուրեմն պետք է գնան ու գան նրանք, ովքեր ե՛ւ իրենց անցած ճանապարհով, ե ՛ւ ներկա կարողություններով ապացուցել են, որ կարող են այդ խնդիրները լուծել: 92 թվականին, երբ Ադրբեջանը գրավեց Շահումյանը, Մարտակերտի զգալի մասը, ներքեւից Հադրութը, այսինքն, ամբողջ Արցախի շուրջ 50%-ը գրավված էր, էլի ասում էին՝ տարբերակ չկա: Բայց ժողովուրդը բռունցքվեց, փոփոխություններ եղան Հայաստանում եւ Արցախում, թուրքերին հետ շպրտեցին: 96-ին լիսաբոնյան գագաթաժողովի ժամանակ համաշխարհային կոնսենսուս էր Արցախը Ադրբեջանի կազմում ինքնուրույնության բարձրագույն կարգավիճակ տալու: Հայաստանը վետո դրեց: Իշխանությունների փոփոխություն, կուրսի փոփոխություն: Նույնիսկ այն վերջին փաստաթուղթը, որ Նիկոլ Փաշինյանը ստացել է՝ 2018-ի հունվարի 18-ի Կրակովի, էլի գրած է, որ Արցախի կարգավիճակը որոշվելու է հանրաքվեով, հանրաքվեի օրակարգը ոչնչով սահմանափակված չի: Այսինքն, աշխարհն ասում էր՝ մենք կստեղծենք պայմաններ, որ լինի, որովհետեւ եթե նայեք Մադրիդյան փաստաթուղթը, Լաքվիլայի հայտարարությունը, Կազանի փաստաթուղթը, այնտեղ հետաձգված հանրաքվեի գաղափարն էր: Ամենավատ ու ամենաքննադատված փաստաթղթում էլ, իրենք ասում են՝ Լավրովի պլան, նույնիսկ այդ պլանում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը երաշխավորվում է: Իսկ իրե՞նք ինչ են առաջարկում՝ Արցախը տանք, Տիգրանաշենը տանք, ճանապարհը տանք... Երբ թուրքերը հասան Շուռնուխի սահման, իրենք ասում էին՝ ճանապարհի կեսը մերն է, կեսն իրենցն է, կարող է լինել: Հիմա պարզվում է՝ Շուռնուխն «ադրբեջանական» է: Սկզբից ասում էին՝ դա եղել է բանավոր պայմանավորվածություն, հետո ես այդ թուղթը, որպես պատգամավոր, պաշտպանության նախարարությունում տեսել եմ, գրավոր է եղել եւ երբ անցնի գաղտնիության ժամկետը, չգիտեմ դա երբ կլինի, ես խորհուրդ կտամ ուղղակի նայել՝ ինչ են ստորագրել եւ փաստացի ադրբեջանցիք էլ ավելի ինչ են պնդել: Դա Վաղարշակ Հարությունյանի ստորագրած փաստաթուղթն է եղել»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 476 անգամ
Լրահոս
Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան Եթե Հորմուզում չստացվեց, նշանակում է՝ բացվում է երկրորդ ուղղությունը․ Վահե Դավթյան «Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ «Պապայիդ տունն է»․ ՔՊ-ական պատգամավորի անմակարդակ, վիրավորական պահվածքը Լարված իրավիճակ է Նոր Հաճնում Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am