Ուղևորատար ինքնաթիռը արտակարգ վայրէջ է կատարել
Ճապոնական All Nippon Airways (ANA) ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռը օգոստոսի 12-ին վթարային վայրէջք է կատարել: Այս մասին տեղեկացրել է Ճապոնիայի պետական հողերի, ենթակառուցվածքների, տրանսպորտի և զբոսաշրջության նախարարությունը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, «Boeing 777» ինքնաթիռի թռիչքից հետո արձանագրվել է խցիկում ճնշումը կարգավորող համակարգի անսարքություն, որից հետո օդանավը ստիպված շրջել է և կատարել վթարային վայրէջք:
