«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը շարունակում է իր աշխատանքային պայմանները բարելավելու, ճոխացնելու «ազգանպաստ» գործունեությունը։ Օրերս «Հրապարակը» գրել էր, որ 51 մլն դրամ է պետբյուջեից տրամադրվել, որպեսզի Նիկոլ Փաշինյանի, նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, վերջինիս տեղակալներ Տարոն Չախոյանի, Բագրատ Բադալյանի նման պետական այրերն ավելի բարեկարգ շենքում աշխատեն։
Եվ այդ գումարով վերանորոգվում է վարչապետի աշխատակազմի վարչական շենքը։ Ավելի վաղ էլ գրել էինք, որ վարչապետի աշխատակազմը 6 հատ գորգ է գնել, որոնցից 5-ը՝ 220 հազար, 1-ը՝ 400 հազար դրամ արժողությամբ։ Վարչապետի աշխատակազմը գորգերը ձեռք էր բերել «Մեգերյան կարպետ» ընկերությունից՝ ընդհանուր առմամբ վճարելով 1 մլն 500 հազար դրամ։
Պարզվում է՝ նոյեմբերի 11-ին վարչապետի աշխատակազմը կրկին գորգեր է գնել, այս անգամ՝ արդեն ընդհանուր 6 մլն դրամ արժողության։ Այդ գումարով «Արմկարպետ» ՍՊԸ-ից գնվել է 352.7 քմ գորգ, որի 1 քմ-ի արժեքը 17 հազար դրամ է։ Թե որտեղ են փռելու այսքան գորգը, պարզ չէ։ Երեւի որոշել են կառավարության միջանցքներն ու սանհանգույցներն էլ գորգապատել, որ ոտքները «քարին չառնի»։
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը