Լևոն Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը
Սենթ Լուիսում այս օրերին ընթանում էր շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում էր նաև հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Վերջինս խաղարկության 9-րդ տուրում սևերով պարտություն կրեց Մագնուս Կարլսենից, որով էլ զիջեց առաջատարի դիրքը: Արոնյանը հինգ միավորով բաժանել է 4-5-րդ տեղերը:
