Ու՞մ հետ է Ալիևն Արցախում բանակցում․ հարց Սամվել Բաբայանին (video)
Որեւէ տարբերակ Արցախի կամ Հայաստանի համար բարենպաստ չէ: Այս մասին, այսօր ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով հարցին, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման որ տարբերակն է ավելի ձեռնտու Հայաստանի ու Արցախի համար՝ ռուսական, թե արեւմտյան:
«Ադրբեջանն ինքը չի ընդունում տարբերակներից որեւէ մեկը: Այսինքն դուք խոսում եք մի բանից, որ որեւէ մեկը ցանկություն էլ չունի քննարկելու: Մարդը Սոչիում պարզ ասաց Ռուսաստանի ղեկավարությանը, որ Ղարաբաղի հարցն իրենց համար փակված է: Ի՞նչ փաստաթղթից եք խոսում, ինչքան ուզում եք փաստաթուղթ բերեք: Միակ ճանապարհը իրավականն է՝ միջազգային դատարաններով: Այլ ճանապարհ չունենք: Մնացածը հեքիաթներ են: Մարդը քո հետ այդ թեմայով չի խոսում: Մենք պետք է միջազգային դատարան մտնենք եւ միջազգային կարգավիճակ ստանա Արցախը, որ դա չլինի Ադրբեջանի ներսի խնդիր»,-ասաց Բաբայանը:
