Առնվազն 30 մարդ է զոհվել սիրիական Հալեպ, Ռաքքա և Հասաքա նահանգների քրդաբնակ շրջանների վրա թուրքական զորքերի զանգվածային հարձակումների հետևանքով։ Զոհերի մեջ կա 15 խաղաղ բնակիչ, ինչպես նաև սիրիական բանակի 15 զինծառայող։ Այս մասին հայտնում է Իրաքից հեռարձակվող Rudaw հեռուստաալիքը՝ հղում անելով Սիրիայի դեմոկրատական ուժերի գլխավոր հրամանատարությանը։
Նոյեմբերի 20-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը սկսել է «Ճանկ-սուր» ռազմական գործողությունը Սիրիայում և Իրաքում քրդական կազմավորումների դեմ։ Օրվա ընթացքում թուրքական զորքերը ոչնչացրել են 89 թիրախ, այդ թվում՝ ապաստարան ու զինամթերքի պահեստ։
Թուրքիան նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում գտնվող Իսթիքլալ փողոցի վրա հարձակման համար պատասխանատու է համարում Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցությանը և Սիրիայի դեմոկրատական ուժերին: Հիշեցնենք, որ հարձակման ժամանակ վեց մարդ է զոհվել, առնվազն 80 մարդ վիրավորվել է։
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը