Ալիևն «իրենց մարդն է», բայց թշնամիների թիվը չպետք է ավելացնել

Նոյեմբերի 23-ին Երևանում կանցկացվի ՀԱՊԿ նիստը, որին մասնակցելու են բոլոր անդամ երկրների ղեկավարները, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հայտնի է նիստի օրակարգը. կքննարկվի Հայաստանին համատեղ օժանդակության ցուցաբերման հարցը։

Հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերյան արյունալի մարտերից հետո պաշտոնական Երևանը ռազմական օգնության համար դիմեց Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: ՀԱՊԿ-ը իրավիճակը գնահատելու նպատակով առաքելություն ուղարկեց Հայաստան, օգնության հարցը դեռևս քննարկվում է: Երևանից նաև քաղաքական գնահատական են ակնկալում։ Այս ընթացքում Երևանից ամենաբարձր մակարդակով չեն թաքցրել դժգոհությունը ռազմական դաշինքի փաստացի անգործությունից։

«Որովհետև թվում է, թե հակառակը պետք է լիներ, ՀԱՊԿ-ը պետք է պաշտպաներ հստակ, և մենք մյուս գործընկերների հետ պետք է աշխատեինք դիրքորոշում կառուցելու համար, բայց հիմա ուղիղ հակառակը ունենք. հիմա չենք ուզում ՀԱՊԿ - Ադրբեջան պատերազմ հրահրել։ Ո՛չ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ և մեր հարաբերությունների ապագայի նկատմամբ ձևավորվելու է հենց այս հարցի հետ կապված», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

Անցյալ շաբաթ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում Փաշինյանը հույս հայտնեց, որ նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովին ռազմական դաշինքը հստակ կաջակցի Հայաստանի այն դիրքորոշմանը, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից և զբաղեցնեն 2021 թվականի մայիսի դրությամբ ունեցած դիրքերը։ Միջազգային հանրության կողմից այդ աջակցությունը կա, վստահեցրեց վարչապետը։

Հոկտեմբերի վերջին անցկացված ՀԱՊԿ հեռավար նիստում Փաշինյանի բարձրացրած հարցերին բավականին կոշտ էր արձագանքել Բելառուսի նախագահը, հորդորելով՝ Ալիևի հետ հարցրը լուծել, ինչպես նաև հայտարարել էր, մեջբերում եմ. «եթե պետք է, հարցրեք Ռուսաստանի նախագահին և որոշում կայացրեք»։ Ավելին, ասել էր՝ Ալիևն «իրենց մարդն է»։

Ի՞նչ սպասել ՀԱՊԿ-ից և ՀԱՊԿ անդամ երկրներից, եթե այս կառույցի անդամ երկրների ղեկավարները չեն թաքցնում իրենց ջերմ հարաբերություններն Ալիևի հետ, իսկ Ռուսաստանը դաշնակցային հարաբերություններ է հաստատել Ադրբեջանի հետ:

Անկեղծ լինենք, ՀԱՊԿ-ը գոյություն ունի այնքանով, որքանով դա Ռուսաստանին է պետք, որն էլ ունի իր հարաբերությունների մակարդակը անդամ պետություններից յուրաքանչյուրի հետ: Այսինքն, սա մի կառույց է, որը թղթի վրա է:

Բայց մի՞թե սա բավարար հիմք է, որպեսզի Հայաստանը թշնամանա Ռուսաստանի հետ, կամ հարաբերություններն ավելի բարդացնի կազմակերպության անդամ մյուս պետությունների հետ...

Փաշինյանը, եթե ուզում է կազմաքանդել ՀԱՊԿ-ն, դրանից Հայաստանը նոր բարեկամներ դժվար թե ձեռքբերի, իսկ այ թշնամիները հաստատ կավելանան...

Նոյեմբերի 23-ին կայանալիք նիստում Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի ու Ղրղըզստանի առաջնորդները քննարկելու են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ հիմնախնդիրները և նախորդ գագաթնաժողովից հետո անցած ժամանակաշրջանում կազմակերպության գործունեության հիմնական արդյունքները: Ակնկալվում է, որ գագաթնաժողովը նաև Հռչակագիր կընդունի:

Կքննարկվի նաև կազմակերպության եկող տարվա բյուջեն:
ՀԱՊԿ նախագահությունը ռոտացիոն կարգով Հայաստանից կանցնի Բելառուսին, ինչի կապակցությամբ Ալեքսանդր Լուկաշենկոն կներկայացնի իրենց առաջնահերթությունները: Կքննարկվի նաև գլխավոր քարտուղարի հարցը, որը պաշտոնը կստանձնի հունվարի 1-ից: Գագաթնաժողովին կնախորդի կազմակերպության արտգործնախարարների նիստը:

Նկատենք, որ 44-օրյա պատերազմից հետո՝ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ կայցելի Հայաստան, բայց ՀԱՊԿ նիստի շրջանակում։ Դեռ մայիսին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Դուշանբեում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ խոսել էր Ռուսաստանի նախագահի՝ հնարավոր պետական այցի մասին։

«Մեր օրակարգում է Ռուսաստանի Դաշնության նախագահի Հայաստան պետական այցի կազմակերպման հարցը: Կա ըմբռնում, որ դա տեղի կունենա տարվա երկրորդ կեսին՝ հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Ժամկետները, իհարկե, դեռ համաձայնեցնում ենք»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2227 անգամ
Լրահոս
«Պահեստազորի սպա Հայկ Նահապետյանի պատասխանը Սասուն Միքայելյանի այսօրով լկտիությանը» (video) Մեր ուսերի վրա է մնացել այդ բեռը, հիմա գործելու մեր ժամանակն է․ Վեհափառը՝ Եռաբլուրից (video) Վիվառոյի Վիգենի ձեռքից օրը ցերեկով ամեն ինչ խլելու են.նոր օլիգարխիկ համակարգ է ձևավորվում.Նահապետյան (video) Վեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգևորականների հետ այցելել է Եռաբլուր (video) Մենք ակնկալում ենք ամրապնդել տնտեսական կապերը, խթանել ամերիկյան ներդրումները Հայաստանում․ Ռուբիո Մեր պայքարը շարունակվում է, հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛․ ՀՅԴ Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է Արտակարգ դեպք․ «Իջևան» ԲԿ-ում պտուղը ծնվել է մահացած Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ և անվտանգ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» ԱԺ-ն չի կարող օրենքով վերացնել եկեղեցու՝ սահմանադրությամբ և միջազգային իրավունքով պաշտպանվող ինքնավարությունը Թրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Մերցը քրիստոնյա-դեմոկրատների հաղթանակը աղետ է անվանել Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր «Արա՛ էլի, ներվայնացրեցիք». լարված իրավիճակ Եռաբլուրում․ Սասուն Միքայելյանի նյարդերը տեղի տվեցին (video) «Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Վրաստանում տարանցիկ բեռնափոխադրումները 2018-2025թթ․ աճել են 109%-ով. PMC Research «Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել​ Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Փաշինյանն ինքն է խոստովանում՝ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլենց խրախճանքը ժանտախտի ժամանակ․ հայ ժողովրդի արյան գինը․ Հայկ Նահապետյան (video) Թրամփը պատրաստ է Նյու Յորքում հանդիպել Փեզեշքիանի հետ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am