Բանակում համազգեստի լվացքի տենդերը հավակնում է ելակից հետո հաջորդ սկանդալայինը լինել

Yerevan. Today-ը գրում է. «Բանակին ելակ մատակարարելու հայտնի սկանդալից հետո կառավարական վերնախավը մի նոր տենդեր է մոգոնել՝ լվացքատան տենդեր։ Երկու և ավելի տարի է՝ բանակի ղեկավարությունը որոշել է կազմակերպել զիծառայողի համազգեստի ու սպիտակեղենի լվացման գործընթացը՝ այդ տենդերները կենտրոնացնելով ոմանց ձեռքում։ Ընդ որում, քառապատիկ թանկ գնով են լվացքատան գնումների շեմը սահմանել․ նախկինում 1 զինվորի հաշվով 800 դրամի փոխարեն հիմա լվացքատան տենդերը բյուջեից տանում է մինչև 3200 դրամ։

Ներսում պնդումներ կան, որ համազգեստի կենտրոնացված լվացքատան տենդերներն ավելի շատ փող շրջանառելու աղբյուր են դարձել ոմանց ձեռքում, քան բարեփոխում, ինչպես մատուցվում է կառավարության օղակից։

«Զինվորները գրեթե մասսայաբար խուսափում են իրենց ներքնաշորն ու համազգեստը հանձնել լվացքատուն, միշտ է այդպես եղել։ Դիրքերից իջած զինծառայողները փոշոտված-կեղտոտված համազգեստը որպես կանոն հրաժարվում են լվացքատուն ուղարկել։

Այսօր էլ, նախկինում էլ, բանակում մի չգրված օրենք կա՝ համազգեստը չի սպասում մաշվելուն, մինչև որ 8 ամիս անց՝ նոր հատկացվող համազգեստով կփոխարինեն։

Ընտանիքներն առաջվա պես բանակին օգնում են ինչով կարող են․ ամեն մեկն իր զինվորին համազգեստ, շապիկ-փոխան է ուղարկում․ դեռ ոչ մի զինվոր տարեկան հատկացվող 6 մայկա-տրուսիկի հույսին հաստատ չի մնացել»,- պարզաբանում է աղբյուրը։

Խիստ ուշագրավ է, որ ՊՆ-ից Yerevan.Today-ի գրավոր պատասխանում պաշտոնապես հաստատում են, որ մեծամասամբ զինծառայողները հրաժարվում են համազգեստը հանձնել լվացքատուն։ Ստացվում է՝ ՊՆ-ն ընդունում է անարդյունավետ տենդերների փաստը․ այս մեխանիզմը ներդրվել է բանակի ներսում իբրև հանուն զինվորի, բայց արդյունքում տուժում է հարկատուն, պետությունը, քանի որ անարդյունավետ ծրագրով փողերի փոշիացում է տեղի ունենում։ Փոխարենը հաստատապես շահում են տենդերներում փող դրած և անուղղակիորեն ներգրավված անհատներ։

Ի դեպ, շոշափվում են պաշտոնատար անձանց հնչեղ անուններ, որոնք իբրև թե թաթախված են լվացքատան տենդերներում․․․ Բայց իրական շահառուների կամ ՔՊ-ական պաշտոնյաների հետ նրանց փոխկապակցված լինելու հանգամանքը դեռ ստուգել է պետք։ Մինչդեռ Պաշտպանության նախարարությունը փակ գաղտնի է պահում տենդերը շահած ընկերությունների տվյալները։

Մեր հանգամանալից հարցմանն ի պատասխան՝ ՊՆ-ից խուսափել են հրապարակել բանակի լվացքատան տենդերում ներգրավված անձանց անունները, այդ թվում՝ գնումների ծավալը։ Այս ամբողջ ինֆորմացիան պետական գաղտնիք ձևակերպման տակ փաթեթաված քողարկում է կառավարությունը և ծախսերը թաքցնում են հանրությունից»։

դիտվել է 474 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am