ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վստահ է՝ իրեն արգելել են երկրից դուրս գալ և մեկնել Լիսաբոն՝ ԵԺԿ Քաղաքական համաժողովին մասնակցելու՝ քաղաքական դրդապատճառներով։
«Ես պատրաստել էի ելույթներ և 99 տոկոսը պետք է խոսեի Արցախի հիմնախնդրի և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին և ընդամենը 1 տոկոսը՝ Հայաստանում ստեղծված հակաժողովրդավարական զարգացումների մասին», - այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով երկրից դուրս գալու իրեն ուղղված արգելքին։
«ԱԱԾ աշխատակիցներն ասացին, որ Հայաստանը լքել չեմ կարող, քանի որ մեղադրյալ եմ ինչ-որ գործով ու ինձ փոխանցեցին հեռախոսահամար, որը, պարզվեց, ՔԿ քննիչներից մեկինն է, որը քննում է Բժշկական համալսարանի հետ կապված վերջին՝ քաղաքական սկանդալի վերածած գործը», - մանրամասները ներկայացրեց Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ ինքը մեղադրյալի որևէ կարգավիճակ չունի, քանի որ մեղադրյալ լինելու մասին ծանուցում չունի.
«Անհասկանալի է, թե ինչ գործով եմ անցնում և անհասկանալի է նաև իմ կարգավիճակը»։
Աշոտյանն ասաց՝ քրեական գործ հարուցելու հայցով կդիմեն դատարան։
«Այստեղ պետական կառավարման համակարգի պատկան մարմինների կողմից տեսնում ենք պաշտոնեական դիրքի չարաշահում։ Թող նրանք պատրաստվեն և «ջանները յուղեն»։ Այստեղ տեսնում եմ բացառապես քաղաքական մոտիվացիայով խոչընդոտելու փորձ՝ խոսելու մեր ազգային շահերի մասին այնտեղ, որտեղ այդ շահերը Նիկոլ Փաշինյանը ոչ թե պաշտպանում է, այլ վաճառում», - ասաց Աշոտյանը։
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը