«Կդզի»․ դե թող Նիկոլը փորձի․ Արմեն Աշոտյանի հրատապ ասուլիսը (video)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վստահ է՝ իրեն արգելել են երկրից դուրս գալ և մեկնել Լիսաբոն՝ ԵԺԿ Քաղաքական համաժողովին մասնակցելու՝ քաղաքական դրդապատճառներով։

«Ես պատրաստել էի ելույթներ և 99 տոկոսը պետք է խոսեի Արցախի հիմնախնդրի և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին և ընդամենը 1 տոկոսը՝ Հայաստանում ստեղծված հակաժողովրդավարական զարգացումների մասին», - այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով երկրից դուրս գալու իրեն ուղղված արգելքին։

«ԱԱԾ աշխատակիցներն ասացին, որ Հայաստանը լքել չեմ կարող, քանի որ մեղադրյալ եմ ինչ-որ գործով ու ինձ փոխանցեցին հեռախոսահամար, որը, պարզվեց, ՔԿ քննիչներից մեկինն է, որը քննում է Բժշկական համալսարանի հետ կապված վերջին՝ քաղաքական սկանդալի վերածած գործը», - մանրամասները ներկայացրեց Աշոտյանը։

 

ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ ինքը մեղադրյալի որևէ կարգավիճակ չունի, քանի որ մեղադրյալ լինելու մասին ծանուցում չունի.

«Անհասկանալի է, թե ինչ գործով եմ անցնում և անհասկանալի է նաև իմ կարգավիճակը»։

Աշոտյանն ասաց՝ քրեական գործ հարուցելու հայցով կդիմեն դատարան։

«Այստեղ պետական կառավարման համակարգի պատկան մարմինների կողմից տեսնում ենք պաշտոնեական դիրքի չարաշահում։ Թող նրանք պատրաստվեն և «ջանները յուղեն»։ Այստեղ տեսնում եմ բացառապես քաղաքական մոտիվացիայով խոչընդոտելու փորձ՝ խոսելու մեր ազգային շահերի մասին այնտեղ, որտեղ այդ շահերը Նիկոլ Փաշինյանը ոչ թե պաշտպանում է, այլ վաճառում», - ասաց Աշոտյանը։

դիտվել է 208 անգամ
Լրահոս
Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը․ «Փաստ» Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ․ մանրամասներ Լիբանանում Իսրայելի հարվածներից 80 երեխա է զոհվել Իսրայելի բանակը որսացել է Լիբանանից արձակված հրթիռները ԻՀՊԿ-ն հայտնել Է ԱՄՆ-ի հինգ ռազմավարական բազաների ուղղությամբ Իրանի հարվածների մասին Հերթական կրակոցներ են հնչել Երևանում «Երախտամոռ մոլլայի ռեժիմը ցույց տվեց իր իրական դեմքը»․ Ադրբեջանը՝ Իրանին Բագրատ Սրբազանն իր օրհնությունն է փոխանցում ԱԱԾ մեկուսարանից Նարեկ Զեյնալյանը որոշել է երեքին միասին «փուռը տալ». «Հրապարակ» Զատիկից «հինգ պակաս»՝ համաժողով. «Հրապարակ» Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Հայկ Մարությանի կուսակցության ցուցակի առաջին 30 անունները հաստատվել են. «Հրապարակ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը․ «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Արարատի քաղաքապետի որոշումների հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել. «Հրապարակ» Նախարարի մոր ընկերությունը շարունակում է պետպատվերներ ստանալ. «Ժողովուրդ» Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածել է Իրանում ԻՀՊԿ անօդաչու սարքերի շտաբին «Քո պատվական և սուրբ Խաչով պահպանի՛ր ամենքիս». Մասյացոտնի թեմ Կիպրոսը չի մասնակցելու Իրանի դեմ ռազմական գործողություններինն. նախագահ Սաուդյան Արաբիան սկսել է կրճատել նավթի արդյունահանումը ԱՄՆ-ն դեռևս չի ծրագրում զորքեր ուղարկել Իրան. Դոնալդ Թրամփ Գողության դեպք՝ Երևանում, վնասը կազմում է մոտ 1 մլն դրամ Հեղափոխություն-3, թե՞ «ստուգողական կրակոց» Թուրքիայի վրա երկրորդ անգամ ընկել է բալիստիկ հրթիռ. Անկարան մեղադրում է Իրանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am