Հայտնաբերել են Արտավանի անտառները հրդեհի մատնած 43–ամյա կասկածյալին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 12-ին, ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյան), ոստիկանության Ջերմուկի բաժնի (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Խաչատրյան), Վայոց Ձորի Ազգային անվտանգության ծառայության ծառայողները, հսկայածավալ օպերատիվ –հետախուզական գործողություններ կատարելու շնորհիվ ոստիկանության Ջերմուկի բաժին են բերման ենթարկել Վայոց Ձորի մարզի Արտավան գյուղի բնակիչ, 43-ամյա Կարեն Հակոբյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է անզգուշաբար Արտավան գյուղի անտառային տարածքում հրդեհ առաջացնելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Հակոբյանը աշխատում է Վայոց Ձորի մարզում գործող հիդրոէլեկտրակայաններից մեկում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Վայոց Ձորի մարզի ոստիկանները հրդեհաշիջման աշխատանքներին զուգահեռ նաև աշխատում էին առեղծվածային կրակի հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ: Մինչև այս պահն էլ մարզի ոստիկանները հրշեջ-փրկարարների, պատկան մարմինների ներկայացուցիչները, Ոստիկանության զորքերի 200-ից ավելի ծառայողների հետ շարունակում են աշխատանքները անտառային տարածքներում: Ինչպես ավելի վաղ Վայոց Ձորից հայնտել էր ֆոտոլրագրողը, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության, Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Վայքի հրշեջ-փրկարարները՝ ՀՀ Փրկարար ծառայության տնօրեն, ՓԾ գնդապետ Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ, ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանի գլխավորությամբ, ոստիկանության Ջերմուկի, Եղեգնաձորի, Վայքի բաժինների ծառայողները՝ իրենց պետերի գլխավորությամբ, Վայոց Ձորի մարզպետարանի, Արտավանի գյուղապետարանի, ՀՀ պաշտպանության նախարարության Վայքի զորամասի զինվորների ու սպաների (զորամասի հրամանատարի գլխավորությամբ), Վայքի Ճանշինի և Արտավան գյուղի բնակիչները գրեթե ողջ գիշեր մինչև լուսաբաց կենաց-մահու պայքար տվեցին Արտավան գյուղի վարչական տարածքում խոշոր, լայնածավալ հրդեհի տարածման և մարման դեմ։ Աշխատանքներն օպերատիվ կատարելու նպատակով ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ով աշխատանքներին հետևում էր օնլայն եղանակով, ստեղծել էր օպերատիվ խումբ՝ Փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ։ Արդեն լուսաբացին հրշեջներին մեծ օգնություն ցուցաբերեց Պաշտպանության նախարարության ուղղաթիռը, ովքեր մի քանի անգամ հրդեհաշիջում կատարեցին կրակի ողջ երկայնքով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հսկայական աշխատանքներ կատարեցին Վայքի զորամասի զինվորները։ Նրանք, վտանգելով իրենց կյանքը, կարելի է ասել, որ մարտի էին դուրս ելել «կրակի լեզուների դեմ»։ Ուժեղ քամին ո ծուխն ավելի վտանգավոր էր դարձնում զինվորների աշխատանքը, սակայն նրանք հայ զինվորին հարիր քաջությամբ մինչև վերջ պայքարեցին ու կարողացան «կտրել կրակի լեզուները»։ Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Հալալ ա մեր հայ զինվորին, նա ոչ միայն սահմանն է պահում արտաքին թշնամու հարձակումներից, այլ նաև էս մատղաշ տղերքն ապացուցեցին, որ իրենք նաև կարող են հրշեջների հետ կատարել անհնարինը՝ չվախենալով կրակի դեմ դուրս գալուց։ Մենք նաև մեր շնորհակալությունն ենք հայտնում հրշեջներին, Վայոց Ձորի մարզի ոստիկանությանը, Ջերմուկի, Եղեգնաձորի, Վայքի ոստիկաններին, ովքեր նույնպես դարձել էին հրշեջ, մարզի ոստիկանապետ Լևոն Յազիչյանը, Ջերմուկի ոստիկանապետ Աշոտ Խաչատրյանը, Եղեգնաձորի ոստիկանապետ Գևորգ Գրիգորյանը, մարզի ոստիկանապետի տեղակալներ Սուրիկ Միրզոյանն ու Վազգեն Հարությունյանը այս անգամ պայքարի էին դուրս ելել ոչ թե հանցագործ տականքի դեմ, այլ չենթարկվող կրակի։ Ոստիկանները նույնպես հսկայական աշխատանքներ կատարեցին տարածվող կրակի դեմ, Վայքի Ճանշինի աշխատակիցներին, Վայոց Ձորի մարզպետարանին, գյուղապետին, հարակից գյուղերի բնակիչներին՝ իրենց գյուղապետերով։ Մի խոսքով՝ բոլորին, ովքեր երեկ կեսօրից մինչև այսօր պայքարեցին մոլեգնող կրակի դեմ»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ առաջին իսկ պահից դեպքի վայրում աշխատել են նաև անտառտնտեսության պատասխանատուներն ու Վայոց Ձորի մարզի ոստիկանության ծառայողները։ Ընդհանուր առմամբ՝ կրակի դեմ աշխատել են անտառտնտեսության 40, բնապահպանության պետական տեսչության 3, ոստիկանության Վայքի բաժնի 35, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի 27, ոստիկանության Ջերմուկի բաժնի 11, Վայոց Ձորի մարզպետարանի 20 աշխատակիցներ։ Հրդեհի տարածմանը, կանխմանն ու մարմանը մեծ աշխատանքներ կատարեցին նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ծառայողները՝ իրենց ուղղաթիռով, «Լիդիան Արմենիա» ընկերությունն էլ մեծ աջակցություն ցուցաբերեց իր «Կամազ» ջրատարերով։ Հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար օգտագործվեցին դեպքի վայրից մոտ 3 կմ հեռավորության վրա գտնվող Հերհերի ջրամբարի ջրային պաշարները։ Տեղում էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության փոխնախարար Ա. Հարությունյանը, «Հայանտառ տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և նույն կազմակերպության Վայոց Ձորի մասնաճյուղի ծառայողները՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանի և մասնաճյուղի տնօրենի գլխավորությամբ, Վայոց Ձորի մարզպետարանի բնապահպանության պետական տեսչության մարզային տարածքային բաժնի աշխատողները՝ իրենց պետի գլխավորությամբ։ Օգոստոսի 11-ին, ժամը 09։50-ի դրությամբ, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում էին։ Առաջացած հրդեհի պատճառով ժամանակավորապես հոսանքազրկվել էր Արտավան գյուղը, քանի որ 10-ից ավելի էլեկտրասյուներ այրվել էին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 4 անգամ
Լրահոս
«Սաղս էլ քեզ ենք ձայն տալու, մենակ քեզ»․ Դպրաբակում Ռոբերտ Քոչարյանը ջերմ ընդունելության արժանացավ (video) Պուտինը ժամկետ է ասել, թե չէ․․․ Հայկ Նահապետյան (video) Մենք ձեր մեջքին ավելի կարող ենք հենվել, քան Փաշինյանի. Դպրաբակի բնակիչը՝ Քոչարյանին (video) 16 տարի է մեր տունը հոսքի տակ է․ դիմել ենք մարզպետարան՝ ոչ մեկ չի օգնում․ դպրաբակցին՝ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանը տղա է․ հարցում (video) Բանավեճ լրագրող Սյուզի Բադոյանի և Փաշինյանի միջև (video) Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Վրաստանում նոր պատրիարք են ընտրել Ձեզ ասեմ՝ Նիկոլն ուր է հետ գնալու․ Հայկ Նահապետյան (video) Հունգարիան չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա. Անիտա Օրբան Երևանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները. Հակոբ Բադալյան Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի Պուտինն ինչ է ասել Բելլա Քոչարյանին (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Ռոբերտ Քոչարյանը գիտե՞ք՝ ինչ ճանապարհ է անցել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Նոր Նորքի թաղապետարանի պաշտոնատար 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել #ՈՒՂԻՂ․ Տավուշեցիներն իրենց հարցերի լուծումն են ուզում Ռոբերտ Քոչարյանից (video) Վեդիում մանկապղծության գործով մեղադրվող երրորդ անձը կալանավորվել է Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Դու չե՛ս վճարել քո արածների գինը, դրա համար էլ գնում ես այս սարսափելի քայլերին․ Քոչարյանը՝ Նիկոլին (video) Մեր հողերը մի՛ տվեք, հերիք ա․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Ճամբարակում են Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Առու՛շ, բոյիդ հասնու՞մ է․ Անժելա Թովմասյան (video) «Ամո՛թ, դուք երեք պատերազմ բերողներ եք»․ կռիվ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am