«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Արցախում շտապում են հնարավորինս շուտ սահմանադրական հանրաքվեն կյանքի կոչել, նախապես մտածում էին եկող տարի գարնանը հանրաքվե նշանակել, սակայն վերջին օրերին կարծես իրավիճակ է փոխվել, եւ կա տրամադրվածություն՝ մինչեւ տարեվերջ՝ դեկտեմբերի 20-22-ն ընկած միջակայքում, նշանակել սահմանադրական հանրաքվեի օրը։
Երեկ Արցախի խորհրդարանն արտահերթ նիստ է արել, որի օրակարգում «Ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերն են եղել: Նախագծով հնարավորություն է ընձեռվել, որ 44-օրյա պատերազմից հետո տեղահանված եւ Հայաստան տեղափոխված արցախցիները եւս կարողանան մասնակցելու հանրաքվեին: Հավանաբար, Հայաստանում կգործի միասնական ընտրատեղամաս, որը կտեղակայվի ՀՀ-ում գտնվող Արցախի օպերատիվ շտաբում։
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխություններով ոչ միայն երկրում կառավարման համակարգն է փոխվում՝ դեպի նախագահական համակարգ, այլեւ տարանջատվում են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, ինչն այս իրավիճակում որոշակի ռիսկեր է պարունակում, քանի որ նախագահի հրաժարականի դեպքում խորհրդարանն էլ է ավտոմատ լուծարվում։ Նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո՝ 1 տարվա ընթացքում, կլինեն խորհրդարանական ընտրություններ, թերեւս` տարվա առաջին կեսին, իսկ 2024-ին՝ նախագահական ընտրություններ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ օրաթերթում»
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը