Օբաման ու Պուտինը կպայմանավորվե՞ն

ԱՄՆ և ՌԴ նախագահները մոտ օրերս զրույց կունենան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ հեռախոսազրույցում բանակցել են Սիրիայում հրադադարի պայմանների և ձևերի վերաբերյալ համաձայնեցման շուրջ: ԱՄՆ պետքարտուղարը բանակցություններից հետո հայտնել է, որ իրենք պայմանավորվել են Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ժամանակավոր համաձայնության ձեռք բերման շուրջ. «Մենք ձեռք ենք բերել նախնական պայմանավորվածություն ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ, որոնք կարող էին սկսվել մոտ օրերս»: Ըստ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիի` ռազմական գործողությունների դադարեցման պայմանների հարցում դեռևս լրիվ համաձայնություն չկա, բայց երկու նախարարները գնահատել են օպերատիվ խմբի ջանքերը, որը մշակում է դրանք: Լավրովն ու Քերին ասել են, որ անհրաժեշտ է ընդլայնել Սիրիայում հումանիտար օգնության փոխադրումները: «Նրանք նաև կողմնակից են, որպեսզի ապահովվի անհապաղ լրացուցիչ հումանիտար հասանելիություն, և որպեսզի ապագա մատակարարումներն իրականացվեն մշտապես և առանց խոչընդոտի»,- նշել են պետդեպում: Քերին հուսով է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ օրերս սկզբունքային համաձայնության կգան Սիրիայում հրադադարի հարցով. «Օբաման և Պուտինը մոտ օրերս զրույց կունենան, որպեսզի ամբողջությամբ հասնեն պայմանավորվածության»: Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադառնալով սիրիական խնդրին, նշել է, որ Սիրիայում ռուս զինծառայողները ոչնչացնում են գրոհայինների, որոնք ակնհայտորեն Ռուսաստանին թշնամի են անվանում և ԱՊՀ տարածքում զավթողական ծրագրերը չեն թաքցնում: «Մեր զինված ուժերը միշտ պետք է պատրաս լինեն արագ և ադեկվատ պատասխանել պոտենցիալ սպառնալիքին, հաղթահարել ցանկացած սադրանք և ագրեսիվ գործողություններ»,- ասել է Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի` ռազմատիեզերական ուժերի օդաչուների, նավաստիների և ապահովման ստորաբաժանման զինծառայողների մարտական աշխատանքն ամենաբարձր գնահատականին է արժանի: «Ոչ սովորական պայմաններում նրանք օգնում են Սիրիայի կառավարական բանակին գրոհայիններին կործանելու համար, հակաահաբեկչական պայքարի մյուս մասնակիցներին, ինչպես նաև օգնում են խաղաղ բնակչությանը բռնությունից, բարբարոսությունից և անօգնականությունից»,- ասել է Պուտինը: Մինչ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն փորձում են Սիրիայում համաձայնության գան` Թուրքիան ԱՄՆ-ին կոչ է արել անվերապահորեն աջակցել քրդերի դեմ պայքարում: Վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ԱՄՆ իշխանություններին կոչ է արել անվերապահորեն աջակցել Սիրիայի քրդերի դեմ պայքարում: Նա նշել է, որ Թուրքիայի իշխանությունները վերջին ահաբեկչությունից հետո կուժեղացնեն երկրում անվտանգության միջոցառումները՝ հատկապես մայրաքաղաքում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել դադարեցնել Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական աշխարհազորի դեմ իրականացվող հարվածները: Ասադը պատրաստ է հրադադարի Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդես է եկել մի շարք ուշագրավ հայտարարություններով: Նա նշել է, որ պատրաստ է հրադադարի՝ պայմանով, եթե ահաբեկիչները այն չօգտագործեն իրենց նպատակների համար: Իսպանական EI Pais պարբերականին տված հարցազրույցում Ասադն ասել է. «Մենք պատրաստ ենք այդ հրադադարին, բայց կարևորը դրա պատրաստակամության մասին հայտարարելը չէ, այլ այն, որ այդ հրադադարի շրջանակներում թույլ չտրվի ահաբեկիչների դիրքերի ամրապնդում: Կարևոր է, որ որոշ երկրների, հատկապես Թուրքիային արգելվի ուղարկել սպառազինություն և նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել ահաբեկիչներին»: Ասադը նաև նշել է, որ Ռուսաստանի և Իրանի աջակցությունը անխոս մեծ դեր է խաղացել սիրիական բանակի առաջխաղացման գործում: Նրա խոսքով՝ Սիրիային ակնհայտորեն անհրաժեշտ է այդ օգնությունը մեկ պարզ պատճառով, այն է՝ գոյություն ունեն մոտ 80 երկրներ, որոնք տարբեր միջոցներով աջակցում են ահաբեկիչներին: «Ոմանք ուղղակիորեն են դա անում, մյուսները՝ դրամական միջոցներով, նյութատեխնիկական աջակցությամբ, զենքով կամ զինյալներով: Ոմանք էլ միջազգային տարբեր հանդիպումների ընթացքում քաղաքական աջակցություն են առաջարկում նրանց»,- ասել է նա: Պատասխանելով հարցին, թե ինքը արդյոք 10 անց կմնա՞ իշխանության ղեկին, Ասադն ասել է, որ իր նպատակը դա չէ: «Ամենակարևորը՝ ինչպես եմ ես տեսնում իմ երկիրը, քանի որ ես իմ երկրի մասն եմ: Այդ պատճառով էլ ես ցանկանում եմ, որ 10 տարի անց ես լինեմ նա, ով կկարողանա փրկել Սիրիան, բայց դա չի նշանակում, թե ես ցանկանում եմ լինել նախագահ: Սիրիայում ամեն ինչ կարգին կլինի, և ես կլինեմ այն մարդը, ով փրկեց իր երկիրը: Այժմ դա իմ աշխատանքն է ու իմ պարտքը»,- հայտարարել է Սիրիայի նախագահը: Ասադը վստահեցրել է, որ իրեն «չի հետաքրքրում իշխանության մեջ ներկայությունը»: «Եթե սիրիացի ժողովուրդը ցանկանա, որ ես մնամ իշխանության, ապա ես այնտեղ կլինեմ, եթե չցանկանա՝ չեմ լինի: Եթե ես չկարողանամ օգնել իմ երկրին, այդ ժամանակ անհապաղ կհեռանամ»,- նշել է նա: Սիրիայի նախագահը ենթադրում է, որ ահաբեկիչները Սիրիա են ներթափանցում Սաուդյան Արաբիայից և Թուրքիայից. «Սաուդյան Արաբիան այդ ահաբեկիչների գլխավոր ֆինանսիստն է: Նրանց ինքնաթիռ են նստեցնում և ուղարկում են Թուրքիա, այնտեղից էլ՝ Սիրիա»: Ասադը հավելել է, որ Թուրքիան ահաբեկիչներ էր ուղարկում և… ի սկզբանե ներգրավված է եղել Սիրիայի դեպքերին»: Ուստի նա անհնարին է համարել Սիրիայի տարածքում սաուդյան կամ թուրքական ցամաքային զորքերի գործողությունները: «Դա պատրվակ է: Եթե դա տեղի ունենա, մենք նրանց կվերաբերվենք որպես ահաբեկիչների: Մենք պաշտպանում ենք մեր երկիրը: Ոչ ոք իրավունք չունի ներխուժելու Սիրիա՝ լինի դա քաղաքական, թե ռազմական տեսանկյունից»,- ասել է Ասադը: Սիրիայի նախագահը նաև խոստացել է համաներում շնորհել զենքը վայր դրած ընդդիմադիրներին: «Մենք նրանց համաներում կհայտարարենք. դա մենք անում ենք վերջին երկու տարիներին, իսկ վերջերս՝ ավելի հաճախ»,- ասել նա՝ նշելով, որ «օրենքով և Սահմանադրության համաձայն՝ բոլոր նրանք, ովքեր զենք են ուղղում մարդկանց և իշխանությունների դեմ, ահաբեկիչներ են՝ թե՛ իրենց երկրում, թե՛ մեր երկրում, թե՛ աշխարհի ցանկացած երկրում»: Այնուհետև Ասադը ԱՄՆ-ին մեղադրել է սիրիացի խաղաղ բնակիչների սպանության մեջ: Ըստ նրա` ԱՄՆ իշխանություններն են պատասխանատվություն կրում Սիրիայի հյուսիսում խաղաղ բնակիչների սպանության համար: Ասադի խոսքով՝ ապացույցներ չկան, որ ռուսական օդուժը ռմբակոծել է քաղաքացիական օբյեկտները: Նա նշել է, որ Ռուսաստանը ճշգրիտ հարվածներ է իրականացնում, և խաղաղ բնակչության հետ կապված ոչ մի միջադեպ չի եղել նրա մասնակցությամբ: «Այդ ամերիկացիներն են սպանել Սիրիայի հյուսիսային հատվածում մեծաքանակ խաղաղ բնակիչների», նկատել է Ասադը: Մինչդեռ արևմտյան երկրների իշխանությունները բազմիցս են հայտարարել, որ ռուսական օդուժի ռմբակոծությունների հետևանքով Սիրիայում խաղաղ բնակիչներ են զոհվում: Մասնավորապես, այդ մասին հայտարարել են Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Իրավապաշտպանների տվյալներով՝ ռուսական օդուժի իրականացրած ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1000-ը: Իսկ Մոսկվան կտրականապես հերքում է խաղաղ բնակչության շրջանում իր գործողությունների հետևանքով զոհերի մասին տեղեկատվությունը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Իշխանությունները «զենք գտնելու» օպերացիա են սկսել. «Հրապարակ» Օդուջրի պես գաղտնալսող նոր ծրագիր է հարկավոր. «Փաստ» Ի՞նչ ունեցվածքով հեռացավ Աննա Հակոբյանը առաջին տիկնոջ կարգավիճակից. «Ժողովուրդ» Ոչ ոք բարոյական արդարացում չունի պնդելու՝ պահպանել Արցախի տարածքային պատկանելությունն Ադրբեջանին ՔՊ-ականների ախորժակը բացվել է․ 500-600 հազար դրամ թոշակ են ուզում. «Հրապարակ» Տ. Վահան եպսիսկոպոս Հովհաննիսյանը շարունակում է մնալ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ. Արթենյան Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության պառակտվածության մասին Մարիամ Փաշինյանի հրապարակումը ծնողների ամուսնալուծությունից հետո․ երջանիկ է՞ Զինվորի մահվան դեպքին նախորդել է վիճաբանություն. հնչել են կրակոցներ. մանրամասներ Արտակարգ դեպք՝ Երևանում Սրանց ասեն՝ ձեզ պետքարան գնալուց էլ պետք է նկարենք, ցույց տանք, կհամաձայնեն․․․ Երևան-Սևան ճանապարհի Չայնիի ոլորաններ կոչվող հատվածում կիլոմետրանոց խցանում է, տեսանելիությունը՝ ցածր Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Infiniti»-ն կոտրել է երկաթյա էլեկտրասյունը և կողաշրջվել Մեծ Բրիտանիան տարհանել է իր դիվանագետներին Իրանից Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար Իջեւանում հողին հանձնեցին ավտովթարից զոհված 19-ամյա պայմանագրային զինծառայողին. NEWS.am Չինաստանն իր քաղաքացիներին առաջարկել է հեռանալ Իրանից Իրանի ու Իրաքի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր Անձրևի հետևանքով Բաբաջանյան փողոցից դեպի Ձիարշավարան տանող ճանապարհահատվածը ծածկվել է ջրով Քոբուլեթիի ավտովթարի հետևանքով 2 զինծառայող է զոհվել Գլխավոր դատախազը Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով Վճռաբեկ է դիմել Ամբողջ օրը թմբկահարում են չեղած խաղաղությունից, իսկ թե ինչ է կատարվում բանակի ներսում, չեն խոսում. Ժաննա Ալեքսանյան Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից Վստահություն և հասանելիություն ողջ աշխարհում Չինաստանն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am